Խաբուսիկ օրը։ Հովհաննես Երանյան

Վերլուծությունը՝ Արթենի Ջանիկյանի

Հովհաննես Երանյանի ստեղծագործությունները վերլուծելիս ստիպված եմ լինում հաճախ գործածել “չափազանց տարբերվող” արտահայտությունը, քանզի նմանատիպ ստեղծագործություններ հաճախ չէ, որ կարելի է հանդիպել։ Նմանատիպ ասելով, նկատի ունեմ, օրինակ՝ անկրկնելի սյուժե, ոչ ստանդարտ մտքեր, անգամ ստեղծագործությունների մեջ խորանալն այստեղ յուրահատուկ է լինում։ Այստեղ մենք իմաստը չենք փնտրում նախորդ դարերում, կամ այլ երկրներում։ Այստեղ հարցը մենք ենք եւ տվյալ ստեղծագործության բուն գաղափարը, երկար մտորումներից եւ քննարկումից հետո կայացավ այն, որ ստեղծագործության մեջի երեխան արդյունքում, խաբուսիկ հաջողակ, կամ միգուցե խաբուսիկ անհաջող օրվանից հետո ունեցավ անսպասելի ավարտ։ Եվ ավարտը կարծես նշանակում էր, որ իրեն վերջնականապես զրկեցին հայ լինելուց։ խաբուսիկ օրն էլ, երեւի, իր վերջին օրն էր, որպես հայ։

Запись опубликована в рубрике Կարդում ենք և քննարկում. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий