Երևան-Փարիզ կրթական նախագիծ

86872715_2935179839855038_2673389577212788736_nՓետրվարի 7-ին մենք անբացատրելի զգացողություններով մեկնեցինք Փարիզ, մի շատ հետաքրքիր և յուրահատուկ նախագծով: Մեկնեցինք մասնակցելու մեզ արդեն հարազատ դարձած մկնիկցիների աշխատանոցին: Նախագծի նպատակը հայաստանցիների և սփյուռքահայերի շփումն էր, քանի որ կարծում եմ, որ դա ամենալավ տարբերակն է նրանց օգնելու հայերենը չմոռանալու և հայերենով ավելի շատ հետաքրքրվելու համար, մեզ համար էլ լավ միջոց է մեր հայրենակիցներին ավելի մոտից ճանաչելու, ընկերանալու, նաև Փարիզը տեսնելու: Նախագծին մասնակցելու մեկնեցինք 7 հոգով՝ ես, Արթենին, Նարեն, Հայկը, Սամուելը, Հարութը և իհարկե տիկին Մարիետը: Մենք չափազանց ոգևորված և անհամբեր էինք: Մեր  զգացողությունները իսկապես անբացատրելի էին: Այսպիսով՝ նախագծին պատրաստված, անհամբեր սպասում էինք մեկնելու օրվան, և այն շատ չուշացավ: Արդեն եկավ մեկնելու օրը բոլորիս հոգում ամեն ինչ շատ խառն էր՝ և՛ ուրախ էինք, որ մեկնում ենք այլ երկիր, և՛ անհամբեր էինք մեր նոր ընկերներին տեսնելու համար, և՛ լարված էինք, և՛ տխուր էինք, որ երկար ժամանակ ծնողներից, հարազատներից հեռու ենք լինելու, մի խոսքով՝ բոլորիս հոգում ամեն ինչ շատ խառն էր:Ծնողներին հրաժեշտ տալով՝ գնացինք դեպի ինքնաթիռ: Հասանք Լեհաստան՝ Վարշավա: Մենք նախօրոք գիտեինք, որ շատ քիչ ժամանակ ունենք մի ինքնաթիռից տեղափոխվելու մյուսը և ինչքան հնարավոր էր, փորձում էինք արագացնել, որպեսզի ինքնաթիռից չուշանանք: Ինքնաթիռից արագ իջնելով գնացինք, որպեսզի պայուսակները ստուգեն: Այդ գործընթացը, չգիտենք ինչու, շատ երկար տևեց: Այդ ամենից հետո գնացինք դեպի ինքնաթիռ և հանկարծ ասացին, որ դեպի Փարիզ գնացող ինքնաթիռը արդեն մեկնել է: Մենք մի փոքր պատրաստ էինք այդ ամենը լսելու, բայց, միևնույն է, լարվեցինք, անհանգստացանք, բայց դրա հետ մեկտեղ, չգիտեմ մյուսները այո, թե ոչ, բայց ես նաև ուրախացա, քանի որ շատ հետաքրքիր արկած էր մեզ սպասվում: Այսպիսով՝ գնացինք աշխատողներից մեկին բացատրելու տեղի ունեցածը և ասելու, որ այդ ամենը մեր մեղքով չի եղել: Աշխատողը ասաց, որ տոմսերը կփոխի, և մենք կմեկնենք ժամը մոտավորապես 16:00, քանի որ ավելի մոտ մեկնում այդ օրը չկար: Իսկ այդ պահին ժամը առավոտյան մոտավորապես 08:00 էր: Կարճ ասած, մենք պետք է 8 ժամ անցկացնեինք Վարշավայի օդանավակայանում՝ մինչ մեկնելու ժամը: Իմ տրամադրությունը շատ բարձր էր: Մյուսներինը այդքան էլ ոչ, բայց ես շատ ոգևորված և ուրախ էր, քանի որ մեր ճամփորդությունը շատ արկածային սկսվեց: Ես գտնվում էի այլ երկրում, այլ երկրի օդանավակայանում, այնտեղ ստիպված էինք մնալ 8 ժամ, արդյո՞ք սրանք հիանալի արկածներ չեն: Մենք մեզ շատ զբաղմունքներ գտանք օդանավակայանում, որպեսզի լավ ժամանակ անցկացնենք այդ 8 ժամվա ընթացքում: Սկսեցինք զրուցել, խաղեր խաղալ, խանութներում շրջել, գնացինք ճաշելու, անընդհատ զբոսնում էինք այդ հսկա օդանավակայանում: Մեզ այդ օդանավակայանը շատ հարազատ դարձավ: Հիանալի հիշողություններ ունենք արդեն այնտեղի հետ կապված: Վերջապես մեր ժամանակը անցավ, և եկավ Փարիզ մեկնելու ժամը: Մենք այնքան էինք հարմարվել այդտեղ, որ արդեն չէինք ուզում հեռանալ, բայց ամեն դեպքում իհարկե շատ անհամբեր էինք և ուզում էինք վերջապես Փարիզ մեկնել: Նստեցինք ինքնաթիռ և չափազանց ուրախ ու անհամբեր մեկնեցինք Փարիզ, որտեղ մեզ հրաշալի օրեր էին սպասվում…

Запись опубликована в рубрике Без рубрики. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий