Զգացմունքները ցանկանում են, որ մենք իրենց զգանք…

Մտքերը՝ Արթենի Ջանիկյանի

Զգացմունքներ։ Դրանք Ստեղծված են զգալու, ստեղծված են, որպեսզի դրանց շնորհիվ մենք մեզ կենդանի զգանք։ Որպեսզի դրանց շնորհիվ ինքներս մեզ հասկանանք կամ ճանաչենք։ Որպեսզի սիրենք, ատենք, սխալներից դասեր քաղենք, մեծանանք, հասունանանք, փոխվենք։ Եվ վերջապես, որպեսզի ուղղակի ապրենք դրանցով, քանի որ վերջ ի վերջո դրանք են լցնում մեր կյանքը իմաստով։ Ինչպիսի՞ն է կյանքը առանց զգացմունքների, էմոցիաների։ Այն անգույն է։ Կամ մութ։ Միգուցե մռայլ։ Մի բառով՝ անիմաստ։ Ինչու ապրել, եթե չես զգալու ուրախություն, տխրություն, սեր, երջանկություն։ Էլ ինչին է պետք կյանքն այդ դեպքում։ Այսօր կյանքը դաժան է, այն մեզ անդադար ցավ է պատճառում ՝ ամբողջ մեր օրերի ընթացքում։ Ցավի հաճախ ուժգին զգացումը ստիպում է ատել զգացմուքները, ինչից հետո դու սառում ես եւ… վերջ։ Դու այլեւս չես ապրում։ Բայց… երբեք հարկավոր չէ զգացմունքները զգալու ցանկությունը կորցնել։ Լինեն դրանք դրական, թե բացասական, միեւնույն է զգացմունքներ են, որ ստիպում են մեզ զգալ։ Հենց զգացմունքներն են, որ օգնում են տեսնել աշխարհի թե գեղեցկությունը, թե մութ կողմերը։ Դրանք են, որ օգնում են ուրախանալ եւ զգալ երջանկություն թեկուզ եւ վայրկյանական։ Դրանք են, որ ստիպում են զգալ տխրություն։ Զգացմունքներն օգնում են ապրել եւ թույլ են տալիս գունավորել մեր կյանքը։ Նրանք ցանկանում են, որ մենք իրենց զգանք…։

Рубрика: Մտքեր-խոհեր | Оставить комментарий

Չէ՞ որ ամեն ինչ քո ձեռքերում է

Մտքերը՝ Արթենի Ջանիկյանի

Չէ՞ որ ամեն ինչ քո ձեռքերում է։ Ամեն ինչ։ Ցանկացած ընտրություն, ցանկացած որոշում։ Հերիք են բոլոր արդարացումները։ Հերիք են «իմ հանգամանքներն էլ սրանք են» արտահայտությունները։ Հերիք են անվերջ բողոքները։ Կան բաներ, որոնք մենք այս պահին անկարող ենք փոխել եւ երբեք էլ չենք կարողանա։ Սակայն մենք ունենք ձեռքեր, ոտքեր, ուղեղ, միտք եւ… եւ ընտրության հնարավորություն։ Մենք ունենք կյանքը փոխելու հնարավորություն՝ ցանկացած դեպքում։ Եթե այսօր դժբախտ ես, արա այնպես, որ վաղը լինես երջանիկ։ Դիր նպատակներ եւ աստիճանաբար հասիր դրանց։ Շարժվիր առաջ։ Անվերջ բողոքները քեզ չեն օգնի։ Դու ես որոշում, հիմա ամեն ինչ վերցնել քո ձեռքերը եւ սկսել կյանքդ փոխել, թե թողնես վաղվան։ Հերիք են արդարացումները, փոխիր մտածելակերպդ եւ կփոխվի նաեւ կյանքդ։ Հերիք են արդարացումները, հոգնա՞ծ ես՝ շուտ քնի’ր։ Ժամանակ չունե՞ս՝ խանգարող հանգամանքներից ազատվի’ր։ Կազմվածքիցդ գոհ չե՞ս՝ սպորտով զբաղվի’ր։ Գիտելիքներդ բավարա՞ր չեն՝ սովորի’ր։ Անցյա՞լն է խանգարում՝ բա’ց թող, ամենը ջնջիր, նոր էջից սկսիր։ Սկսիր կյանքդ նոր էջից։ Չէ՞ որ այսօր այդքա՜ն բան է մեզ հասանելի ավելին քան երբեւէ։ Ցանկացած ինֆորմացիայի հասանելի անվերջանալի աղբյուրներ։ Վերջ ի վերջո ապրում ենք 21-րդ դարում։ Գտիր նոր զբաղմունքներ, լցրու օրդ նոր գույներով։ Պետք են նոր եւ լավ սովորություննե՞ր։ Ազատվիր հին, վատ եւ անիմաստ սովորություններից, ձռք բեր նոր եւ լավ սովորություններ, որոնք կօգնեն, որ բարելավվես կյանքդ։ Որոնք կօգնեն շարժվել առաջ։ Արթնացիր մեկ ժամ շուտ, վերցրո’ւ եւ արա’։ Շրջապատ չունե՞ս։ Մեզ բոլորիս տրված է շփվելու եւ խոսելու հիանալի հնարավորություն, օգտագործի’ր դա, ձեռք բեր նոր ծանոթություններ եւ լցրու շրջապատդ քեզ մոտիվացնող եւ ոգեշնչող մարդկանցով։ Վերջ ի վերջո զբաղվիր կամքի ուժդ զարգացնելով։ Դո’ւ կարող ես, դո’ւ ի զորու ես փոխել կյանքդ եւ զբաղվել նրանով ՝ ինչն իրականում քեզ ոգեշնչում է։ Բաց մի թող քեզ տրված ոչ մի հնարավորություն։ Ամեն ինչ հենց ՔՈ’ ձեռքերում է։ Գործիր եւ արա առաջին քայլդ։ Զարգացիր, դարձրու կյանքդ գեղեցիկ ոգեշնչող ֆիլմ եւ դարձիր այդ ֆիլմի գլխավոր հերոսը։ Եթե ցանկանում ես, որ ստացվի, ապա վե’ր կաց եւ սկսիր գործել հենց հի’մա։ Հիշիր, որ հաջողությանը սահման չկա։

Рубрика: Մտքեր-խոհեր | Оставить комментарий

Աշունը…

Լիլիթ Մինասյան

Աշնան լուռ ձայները մեզ են կանչում: Թափված տերևների և քո սառսուռի ձայնն է միայն լսվում: Մտորումների մեջ, երգը ականջներում, դողը մարմնի մեջ, մենակ քայլելն է աշունը: Սառած վիճակում մեկ գավաթ տաք սուրճ վայելելն է աշունը: Եղանակին խաբնվելն է աշունը: Արևոտ եղանակին, արևոտ տրամադրությամբ դուրս գալը, և հանդիպել ցուրտ և մռայլ եղանակին, ցուրտ և մռայլ մարդկանց դեմքերով:

Ոչ, իրականում սա աշունը չէ, այլ մարդու սրտի աշունն է:

Աշունը կարծես ամենածանրաբեռնված եղանակը լինի: Ամռան արևոտ օրերը և հանգստի վիճակը միանգամից վերանում է աշնան: Շատ ծանրաբեռնված օրերը, վատ եղանակը, ցուրտ վիճակը և ցեխոտ փողոցները փչացնում են ողջ աշնան ոսկեզօծ գեղեցկությունը:

Рубрика: Մտքեր-խոհեր | Оставить комментарий

Շարժասանդուղք: Գուրգեն Խանջյան

Կարինե Միքայելյան

Շարժասանդոււխքը Գուրգեն Խանջյանի ստեղծագործությունն է, որը նկարագրում է, թե ինչպիսին է կյանքի ընթացքը։ Շարժասանդուղքը, որը ունի շատ մեծ կարևորություն, խորհրդանշում է հենց կյանքը։ Սանդուղքի վրա գտնվող մարդիք, ովքեր միշտ մրցաքցում և խանգարում են միմյանց, հենց մեր հասարակությունն ու տարբեր խոչընդոտներն են, որոնք միշտ մեզ քաշում, գցում են ցած։ Անհայտության պատը համեմատվում է հաջողության հետ։ Սակայն ինչքան էլ բարձրանում են, միայն մի քանիսն են հասնում այդ հաջողությանը։ Ամենախորհրդավոր հերոսն այս պատմվածքի մեջ՝ մուրացկանն է։ Իր կերպարը հետաքրքրեց ինձ, քանի որ համակերպված էր իր ծանր կենսակերպի հետ։ Մեր անհաջողությունների համար սովոր ենք մեղադրել ուրիշներին, սակայն այս ընչազուրկը երախտապարտ էր նույնիսկ գետնից գտնված ծխախոտի համար։ Այս ստեղծագործությունը ազատության փնտրտուքի ողի է և այն թաքնված է այդ ընչազուրկի կերպարի մեջ։ Նա ոչինչ չուներ, սակայն ազատ էր հոգով և մտքով։

Рубрика: Գուրգեն Խանջյան | Оставить комментарий

Ժամանակակից ստեղծագործությունների կարևորությունը ներկայում

Շուշան Փաշինյան

Գրիգոր Խանջյան նոր եմ սկսում կարդալ: Իրականում ինձ համար չափազանց ոգևորիչ է մեզ հետ նույն ժամանակահատվածում գտնվող գրողների ստեղծգործություններ կարդալ և ստանալ այնպիսի զգացողություններ, ինչպիսին ստանում եմ բազմաթիվ այլ ժամանակահատվածներում հայտնի գրողների ստեղծագործությունները ընթերցելիս, ովքեր ականատես չեն եղել այս ժամանակահատվածին: Չափազանց ավելի հետաքրքիր, զգացմունքային և կարևոր է ժամանակակից գրողների ստեղծագործություններում այսպիսի խորը և միևնույն ժամանակ հարաբերական մտքեր և վերլուծություններ տեսնելը: Որքան կա կարիք և կարևորություն ընթերցելու այլ ժամանակահատվածներում գտնվող գրողների ստեղծագործությունը, պատմություն հասկանալու, վերլուծելու և հեռանկարներ տեսնելու համար, այդքան էլ կարևոր է ժամանակակից գրողների ստեղծագործությունը ներկայի մասին տեսակետներ հասկանալու, վերլուծելու և տեսակետներ և հեռանկարներ ստեղծելու համար:

Читать далее
Рубрика: Գուրգեն Խանջյան | Оставить комментарий

Շարժասանդուղք։ Գուրգեն Խանջյան

Մտքերը՝ Կարինե Գոմցյանի

«Շարժասանդուղք» պատմվածքը մի ֆանտաստիկ պատմավծք է, որում շատ գրագետ և հետաքրքիր կերպով նկարագրվում է կյանքը, այն կյանքը, որը մենք ապրում ենք։ Համեմատությունները այնքան շատ էին։ Նույն սանդուղքը դա մեր կյանքն էր, այն ճանապարհը, որով մենք անցնում ենք, փորձելով հասնել հաջողության։ Վարդագույն Լուսապսակն այն հաջողությունը, որին ձգտում էին բոլորը։ Ետդարձը այն անհաջողությունները և բարդություններն էին, որոնք հանդիպում են մարդկանց իրենց կյանքի ընթացքում և ով չէր կարողանում դիմակայել այդ բարդությանը, ուղղակիորեն ընկնում էր անդունդը, որտեղից հայտվնում էր մի վայրում, որը անվանում էին «Անհաջողակների Երկիր»։ Այո՛, այդպեղ էին բոլոր անհաջողակները, մուրացկաններ, այն շարքային մարդիկ, ովքեր ապրում են աղքատության մեջ, ովքեր ապրում են հարուստների մնացորդներով, ինչպես ապրում էր ցնցոտիավոր մարդը։ Վերևի մարդիկ դրանք յան պաշտոնյաները, մեծահարուստներն էին, ովքեր իրենց կարող էին թույլ տալ ամեն բան։ Բայց այս ամենին զուգահեռ ինձ ամենաշատը հետաքրքեց Անհայտության պատը, որը խորհրդանշում էր հավատքը։ Անհայտության պատը դա այն պատն էր, որից այն կողմ ոչ ոք չէր եղել և ոչ ոք չգիտեր թե ինչ կա։ Սա ինձ հիշեցնում էր մեր երկինքը, որին նայելով մենք պատկերացնում ենք Աստծուն, ով ապրում է այնտեղ, ով մեր բոլոր Արարիչն է և ով մեզ լուռ հետևում է այնտեղից։ Ունեմ նաև մեկ այլ վարկած, որ Անհայտության պատը դա եկեղեցին է, որին մարդիկ մոտենում էին աղոթելու համար, բայց ցանկացած դեպքում դա այն հավատքի նշան էր, որը մարդիկ ունեին։ Եվ միաժամանակ կային նրանք ովքեր չէին հատավում, նրանք՝ ովքեր մասամբ էին հավատում և այլն։ Այս ամենը այնքան նուրբ կերպ նկարագրված մի պատկեր էր, որտեղ իսկապես սկսում էիր գիտակցել, թե ինչպիսին է կյանքը, թե իրականում ինչպես ենք մենք ապրում այն։ Հասկանում ենք, թե սիրահարվելը ինչին է հանգեցնում, որ այն իսկապես խանգարում է նպատակներին, հասցնելով մեկ այլ աշխարհը, մի գուցե հենց Անհաջողակների աշխարհ, բայց ցանկացած դեպքում, այն տանում է երջանկության, իրական երջանկության։ Այս ամբողջի ենթատեքստում հենց այն բանն էր, որ ապրելով շարժասանդուղքի վրա, անվերջ փորձելով հասցնել ինչ-որ մի բանի, որի իմաստը ինքդ էլ չգիտես, կորցնում ես այն ժամանակը, որը կարող ես վայելել, կարող ես գնահատել, կարող ես սիրել։ Այո՛, պատմվածքը լիքը ուրիշ ենթատեքստեր, ենթաասելիքներ ուներ, բայց կարծես ինձ հասավ այս մեկը, չնայած, որ հասկանում եմ նաև մնացածը։ Գուրգեն Խանջյանը հենց այն գրողն է, ով կարողանում են ամեն մի ընթերցողին հասցնել հենց իր հասանելիք իմաստը, հենց այն ասելիքը, որը նրան պետք էր այդ պահին, իսկ մի գուցե երկրորդ անգամ, մի քանի տարի հետո կրկին ընթերցելով այս պատմվածքը, կարողանամ ընկալել մեկ այլ ասելիքը, որը մի իմաստուն խորհուրդ կդառնա ինձ համար և որից ես միանշանակ դասեր կքաղեմ։

Պատմվածքը՝ այստեղ։

Рубрика: Գուրգեն Խանջյան, Կարդում ենք և քննարկում | Оставить комментарий

Համբերություն քեզ, մարդ ջան։ Գուրգեն Խանջյան

Մտքերը՝ Տիգրան Այվազյանի

Իմ կարծիքով, մարդու ծնված օրվանից սկսում են մարդաորսը։ Անընդհատ թակարդներ են լարում, իսկ այդ թակարդներ մեր առօրյան է, և մենք չենք հասկանում, որ դրանք թակարդ են։ Մարդուն սովորեցնում են՝ ինչն է ճիշտ, ինչն է սխալ, այսինքն՝ մարդուն ամեն տեղ դնում են որոշակի սահմաններում, և դա կյանքի բանաձևն են համարում, իսկ եթե մարդը ընդվզում է, ենթադրում են, որ նա հոգեկան շեղում ունի։ Սա տևում է մինչև կյանքի ավարտը։

Рубрика: Գուրգեն Խանջյան | Оставить комментарий

Բացահայտում: Վանո Սիրադեղյանն իմ ընտանիքում

Արթենի Ջանիկյան

Վերջերս, երբ հայրիկիս հետ Վանո Սիրադեղյանից էինք խոսում, սկսեց Վանոյից պատմել այնպիսի բաներ, որ կարծես իրեն ծանոթ մարդ էր։ Սկզբում չէի հասկանում, թե ինչու է այդպես ներկայացնում, բայց հետո, երբ հարցրի, պատասխանից ուղղակի անչափ զարմացա։ Պարզվում է, որ Վանո Սիրադեղյանը պապիկիս հետ շատ ջերմ հարաբերությունների մեջ է եղել։ Պապիկս՝ Հարութ Ջանիկյանը, ռեժիսոր էր եւ թատերականում դասախոս, իսկ նրա ամենամոտ եւ անբաժանելի ընկերը՝ Լեւոն Ներսիսյանը։ Լեւոն Ներսիսյանի ուսանողուհին էր Վանո Սիրադեղյանի երկրորդ կինը՝ Ռուզան Սիրադեղյանը։ Ռուզանը Լեւոն Ներսիսյանին շատ էր սիրում, որպես իր ամենալավ դասախոս, անգամ որպես հայր։ Այնքան էր սիրում, որ անգամ Սիրադեղյանին ասել է, որ իր ձեռքը Լեւոնից խնդրի։ Դե, բնականաբար, նրանք հետագայում ընկերներ են դառնում, հետո ավելի մոտ… ու այդպես Լեւոն Ներսիսյանն էլ Վանոյին պապիկիս հետ է ծանոթացնում։ Նրանք նույնպես սկսում են շփվել։ Ընտանիքներով գնում գալիս էին, սկսում են ընկերություն են անում։ Այս ամենն ինձ համար ուղղակի մե՜ծ բացահայտում էր, երբևէ չէի մտածել, որ Վանոն կարող է կապ ունենալ իմ ընտանիքի հետ։ Դե, այդ ժամանակներում ես չեմ եղել, հիմա էլ, ցավոք, պապիկս չկա, որ պատմի Վանո Սիրադեղյանի մասին, նրանից ավելին իմանամ մեծ գործչի մասին։ Սակայն հայրիկս հիշում է Վանոյին եւ պապիկիս հետ նրա ունեցած ջերմ հարաբերությունները։ Պատմում է, որ երբեմն դուռը ծեծում էին, բացում էր եւ ինչ-որ տուփ էին փոխանցում Հարություն Ջանիկյանին՝ Վանոյի կողմից։ Տուփի մեջ լինում էին նվերներ եւ այնպիսի բաներ, ինչը երբեք չես գտնի Հայաստանում։ Սիրադեղյանը պապիկիս ընդունել եւ սիրել է՝ որպես արդար մարդ, ով միշտ ճշտի կողմից էր, եւ շատ բաներ ժամանակ առ ժամանակ վստահել է նրան։ Մի խոսքով, այսպիսի զարմանալի բացահայտումներ․․․Սիրադեղյանը՝ իմ ընտանիքում…։

Рубрика: Վանո Սիրադեղյան | Оставить комментарий

Իմ Գուրգեն Խանջյանը

Սաթինե Տեր-Պետրոսյան

Առաջին անգամ էի ընթերցում Գուրգեն Խանջյան և կարող եմ ասել , որ նա արդեն հասցրեց ինձ համար դառնալ հայ ամենասիրելի գրողներից։ Ոչ բոլոր ոճերն եմ հավանում , բայց հեղինակի գրելաոճը այնքան հետաքրքիր էր , այնքան յուրօրինակ ,այնքան անկեղծ , որ ուղղակի չես կարող չսիրահարվել իր գործերին։Նրա ստեղծագործությունները ընթերցելու ժամանակ , կարծես հենց ինքն դուրս գա և քեզ հետ սկսի խոսե,կիսվել,խորհուրդներ տա։Ամեն մի նախադասությունը ,ամեն մի բառը շատ անկեղծ է և շատ բնական։ Նրա պատմվածքներից ընթերցել եմ” Համբերություն քեզ,մարդ ջան” , կկարդամ նրա մնացած գործերը։ Ընդհամենը ընթերցել եմ մեկ ստեղծագործություն , բայց շատ գրավեց ,այնքան , որ ուզում եմ անընդհատ կարդալ ։Մարդկանց կողմից շատ սիրված է ,իր”Հիվանդանոց” վեպը և իհարկե կկարդամ այդ վեպը։ “”Համբերություն քեզ, մարդ ջան” վեպում քննարկվում է , դժվարությունների թեման , բախումների , առօրյա դեքպերի մասին։ Շատ հետաքրքիր էր ընթերցելը։ Ներկայացվում էր մարդու ամբողջ կյանքը , ծնունդը , մեծանալը ,ծերանալը և այլն։ Ամեն ինչ շատ հետաքրքիր էր , նկարագրությունները տեղին էին։ Շատ հետաքրքրեց գրողը , կշարունակեմ ուսումնասիրել․․․

Рубрика: Գուրգեն Խանջյան | Оставить комментарий

Չհիշվող պատերազմ: Հատված

Նարե Ազարյան

Պարզվեց, որ մեր ժողովուրդը պատերազմ չի համարում այն պատերազմը, եթե ժողովրդի կեսին չեն բնաջնջում և երկրից մնացածին չեն վտարում: Կամ՝ երկրի ողջ չափահաս բնակչությանը չեն զորակոչում, ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, եւ կեսն է ետ գալիս պատերազմից: Եթե համայնական արտից 10 հասկ փեշը դնելու համար երեխամորը տարիների սրոկ չեն տալիս: Եթե գերի ընկածի ընտանիքին չեն զրկում հացի քարտից ու մատնում սովամահության: Եթե պատերազմից ձեռուոտը տեղը վերադարձածին չեն աքսորում Սիբիր … Իսկապես, ի՞նչ պատերազմ, եթե տունդ հրի չեն մատնել, կանանց բռնաբարել եւ երեխաներիդ սրի չեն քաշել:
Տիգրան Մեծից դեսը հայությունը միայն այսպիսի պատերազմ գիտի: Բայց չէ՞ որ պատերազմը հազարավոր զոհերով տասնյակ հազար ընտանիք մտավ: Եւ Ղարաբաղի ու Հայաստանի ամեն մեծ ու միջին գյուղ իր չափով իր Եռաբլուրը ունի:

Рубрика: Վանո Սիրադեղյան, Կարդում ենք և քննարկում | Оставить комментарий