Վիլյամ Սարոյան «Հնաոճ սիրավեպ սիրային ոտանավորներով ու այլևայլ բաներով» | Վերլուծություն

Հեղինակ՝ Կարինե Գոմցյան

Վիլյամ Սարոյանի «Հնաոճ սիրավեպ սիրային ոտանավորներով ու այլևայլ բաներով» ստեղծագործությունը պատմողական էր։ Այնտեղ նկարագրվում էր մի դեպք մի սովորական աշակերտի տեսանկյունից, ով անընդհատ դառնում էր քաշքշուկների զոհ․ բացառություն չէր նաև այս մեկը։ Այսպես այս անգամ տղայի մորաքրոջ տղան գրել էր գրատախտակին սիրավեպ՝ իրենց ուսուցչուհու և տնօրենի մասին, որը ուսուցչուհուն դուր չէր եկել։ Առաջին իսկ կասկածը ընկել էր հենց տղայի վրա, քանի որ նա էր դասարանի անկարգը։ Այսպես շարունակվում է երկու օր և տղան պատահաբար գլխի է ընկնում, որ տնօրենը իսկապես սիրահարված է ուսուցչուհուն և արդեն սկսելով հավանել բանաստեղծությունները, որոշում է, որ պետք չէ տղային ծեծի ենթարկել և այս անգամ նրանք որոշում են բեմադրել ծեծի տեսարանը, բայց ուսուցչուհին տեսնում է այդ ամենը և այլևս ուշադրություն չի դարձնում տնօրենի վրա։
Պատմվածքը ուներ հստակ կառուցվածք, այս սկսում է նկարագրերից, այնուհտև բուն թեման է և գործողությունները, իսկ ամենավերջում որոշակի ամփոփում, որը սակայն, հիմնված է ընթերցողի ճաշակի վրա, քանի որ հստակ չէր։ Իրականում նման գրելաոճը հատուկ է Վիլյամ Սարոյանին, քանի որ այսպիսի հետաքրքիր և առօրեական մտքերը ոչ միշտ կարող են դառնալ նման գրական ստեղծագործություններ, բայց միաժամանակ նաև չկորցնելով իրենց կենցաղը։ Տվյալ դեպքում կերպարները պետք է մեզ համար հստակ լինեին, որպեսզի կարողանայինք ճիշտ ընկալել սյուժեն, որը ստացվել էր։ Շատ համոզիչ էր հատկապես տղայի կերպարը, ով ամեն կերպ փորձում էր պայքարել անարդարության դեմ։ Հստակ էր նաև մորաքրոջ տղայի կերպարը, քանի որ նրա դերը նույնպես մեծ էր։

Об авторе Ջանիկյան Արթենի

Ես Ջանիկյան Արթենին եմ, 17 տարեկան եմ: Սովորում եմ «Մխիթար Սեբասաացի» կրթահամալիրի, Ավագ դպրոցի՝ 12-րդ դասարանում: Շատ դրական եւ ակտիվ անձնավորություն եմ։ Շա՜տ եմ սիրում սովորել եւ ինչպես իսկական սեբաստացի սիրում եմ տարբեր նախագծեր իրականացնել եւ ճամփորդել։ Սիրում եմ մասնակցել երիտասարդական ծրագրերի, ինչպես նաեւ ընդգրկվել տարբեր կազմակերպություններում, որպես կամավոր։ Սիրում եմ, երբ ունեմ որոշակի զբաղվածություն, այդպես միշտ ժամանակս օգտագործում եմ արդյունավետ կերպով։ Ամենասիրելի առարկաներս են՝ գրականությունը, պատմությունը, թուրքերենը եւ իրավունքը։ Նաեւ սիրում եմ ստեղծագործել եւ գրել։
Запись опубликована в рубрике Մտքեր-խոհեր. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий