Երազանքները և նպատակները

Մտքերը՝ Արթենի Ջանիկյանի

Մարդկանց մեծամասնությունը երազում է եւ ունի նպատակներ, ձգտումներ։ Սակայն քչերն են, որ դրանց տարբերությունը հասկանում են եւ չեն խառնում իրար։ Երազանքներ, երեւակայական մտքեր, պատկերացումներ։ Ստեղծած աշխարհ, որտեղ երջանիկ ես։ Ստեղծած անիրական աշխարհ։ Մի վայր, որտեղ ամեն ինչ այլ է։ Մի վայր, որտեղ կատարվում են քո բոլոր ցանկություններն անխտիր։ Հեքիաթ…։ Կամ միգուցե մի անիրական ցանկություն։ Երազազելու երեւույթին կարելի է անվերջ տարատեսակ սահմանումներ տալ։ Իսկ նպատակները՞… Իրատեսորեն ստեղծած ցանկություն, տենչ։ Մի բան, ինչին ձգտում ես։ Նշանակետ, ինչին կցանկանաս հասնել։ Մի երեւույթ, ինչին հասնելու համար կներդնես բոլոր ուժերդ եւ կանես ամեն ինչ։ Նպատակ բառն էլ կարելի է շատ այլ կերպերով սահմանել։ Բայց կարծում եմ սահմանումներից տարբերությունը երեւաց չէ՞։ Երազանքները սովորաբար լինում են անիրական։ Իսկ նպատակները ծնվում են երազանանքերից։ Կարող ես երազել անթերի կյանք։ Երջանիկ ընտանիք։ Կյանքը ինչ որ դրախտում։ Հարստություն։ Այդ ամենը երեւակայություն է։ Սակայն երբ դա դարձնես քեզ նպատակ, այն երբեւիցէ կկարողանաս իրականացնել։ Երազել։ Առաջին հայացքից շատերի համար անիմաստ երեւույթ, ժամանակի անխնա ծախս։ Շատերը ասում են, որ երազելուց բան չի փոխվում, հարկավոր է գործել, շարժվել առաջ։ Դա ճիշտ է։ Սակայն անգամ ամենաիրատես մարդկանց պետք է երազել։ Երազանանքերը թեեւ անիրական են եւ երեւակայության արդյունք, սակայն եթե երազանքը փոխակերպես նպատակի եւ դարձնես քո առաջնային ձգտումը, ապա… կիմանաս ինչպես գործել եւ դեպի ուր։ Իսկ ի՞նչ, եթե երազանքներդ իրականում անգամ մոտ էլ չեն իրականությանը եւ մտքիդ թռիչքը այնքան է, որ երեւակայությանդ սահմանններում ստեղծել ես մի անիրական երազանքների աշխարհ, որը իրականության մեջ անհնար է ստեղծել։ Երազելը լավ է։ Երազանքների անիրական աշխարհ ունենալը նույնպես։ Սակայն իրատեսական դաշտի սահմանը երբեմն հարկավոր է անգամ երազելուց տեսնել։ Եթե այն կորցնես եւ ընկնես իլուզիաների աշխարհ, ապա… ապա ի՞նչ նպատակներ կունենաս իրական աշխարհում։ Ինչպիսի ձգգտումներ։ Դատարկություն։ Կապրես այդպես էլ անիրական աշխարհի մասին երազելով։ Իսկ իրականությունը… իրականությունը լինում է դաժան։ Այդպիսով երազիր։ Երազիր այնպես, որ երազանքներդ կարողանաս փոխակերպել իրական կյանքի, որպես նպատակներ։ Իսկ հետո փորձես հասնել դրանց։ Երազիր, երազիր, երազիր, ապա դարձրու երազանքներդ նպատակներ եւ իրագործիր դրանք։

Запись опубликована в рубрике Մտքեր-խոհեր. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s