Շարժասանդուղք։ Գուրգեն Խանջյան

Մտքերը՝ Կարինե Գոմցյանի

«Շարժասանդուղք» պատմվածքը մի ֆանտաստիկ պատմավծք է, որում շատ գրագետ և հետաքրքիր կերպով նկարագրվում է կյանքը, այն կյանքը, որը մենք ապրում ենք։ Համեմատությունները այնքան շատ էին։ Նույն սանդուղքը դա մեր կյանքն էր, այն ճանապարհը, որով մենք անցնում ենք, փորձելով հասնել հաջողության։ Վարդագույն Լուսապսակն այն հաջողությունը, որին ձգտում էին բոլորը։ Ետդարձը այն անհաջողությունները և բարդություններն էին, որոնք հանդիպում են մարդկանց իրենց կյանքի ընթացքում և ով չէր կարողանում դիմակայել այդ բարդությանը, ուղղակիորեն ընկնում էր անդունդը, որտեղից հայտվնում էր մի վայրում, որը անվանում էին «Անհաջողակների Երկիր»։ Այո՛, այդպեղ էին բոլոր անհաջողակները, մուրացկաններ, այն շարքային մարդիկ, ովքեր ապրում են աղքատության մեջ, ովքեր ապրում են հարուստների մնացորդներով, ինչպես ապրում էր ցնցոտիավոր մարդը։ Վերևի մարդիկ դրանք յան պաշտոնյաները, մեծահարուստներն էին, ովքեր իրենց կարող էին թույլ տալ ամեն բան։ Բայց այս ամենին զուգահեռ ինձ ամենաշատը հետաքրքեց Անհայտության պատը, որը խորհրդանշում էր հավատքը։ Անհայտության պատը դա այն պատն էր, որից այն կողմ ոչ ոք չէր եղել և ոչ ոք չգիտեր թե ինչ կա։ Սա ինձ հիշեցնում էր մեր երկինքը, որին նայելով մենք պատկերացնում ենք Աստծուն, ով ապրում է այնտեղ, ով մեր բոլոր Արարիչն է և ով մեզ լուռ հետևում է այնտեղից։ Ունեմ նաև մեկ այլ վարկած, որ Անհայտության պատը դա եկեղեցին է, որին մարդիկ մոտենում էին աղոթելու համար, բայց ցանկացած դեպքում դա այն հավատքի նշան էր, որը մարդիկ ունեին։ Եվ միաժամանակ կային նրանք ովքեր չէին հատավում, նրանք՝ ովքեր մասամբ էին հավատում և այլն։ Այս ամենը այնքան նուրբ կերպ նկարագրված մի պատկեր էր, որտեղ իսկապես սկսում էիր գիտակցել, թե ինչպիսին է կյանքը, թե իրականում ինչպես ենք մենք ապրում այն։ Հասկանում ենք, թե սիրահարվելը ինչին է հանգեցնում, որ այն իսկապես խանգարում է նպատակներին, հասցնելով մեկ այլ աշխարհը, մի գուցե հենց Անհաջողակների աշխարհ, բայց ցանկացած դեպքում, այն տանում է երջանկության, իրական երջանկության։ Այս ամբողջի ենթատեքստում հենց այն բանն էր, որ ապրելով շարժասանդուղքի վրա, անվերջ փորձելով հասցնել ինչ-որ մի բանի, որի իմաստը ինքդ էլ չգիտես, կորցնում ես այն ժամանակը, որը կարող ես վայելել, կարող ես գնահատել, կարող ես սիրել։ Այո՛, պատմվածքը լիքը ուրիշ ենթատեքստեր, ենթաասելիքներ ուներ, բայց կարծես ինձ հասավ այս մեկը, չնայած, որ հասկանում եմ նաև մնացածը։ Գուրգեն Խանջյանը հենց այն գրողն է, ով կարողանում են ամեն մի ընթերցողին հասցնել հենց իր հասանելիք իմաստը, հենց այն ասելիքը, որը նրան պետք էր այդ պահին, իսկ մի գուցե երկրորդ անգամ, մի քանի տարի հետո կրկին ընթերցելով այս պատմվածքը, կարողանամ ընկալել մեկ այլ ասելիքը, որը մի իմաստուն խորհուրդ կդառնա ինձ համար և որից ես միանշանակ դասեր կքաղեմ։

Պատմվածքը՝ այստեղ։

Запись опубликована в рубрике Գուրգեն Խանջյան, Կարդում ենք և քննարկում. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s