Ժամանակակից ստեղծագործությունների կարևորությունը ներկայում

Շուշան Փաշինյան

Գրիգոր Խանջյան նոր եմ սկսում կարդալ: Իրականում ինձ համար չափազանց ոգևորիչ է մեզ հետ նույն ժամանակահատվածում գտնվող գրողների ստեղծգործություններ կարդալ և ստանալ այնպիսի զգացողություններ, ինչպիսին ստանում եմ բազմաթիվ այլ ժամանակահատվածներում հայտնի գրողների ստեղծագործությունները ընթերցելիս, ովքեր ականատես չեն եղել այս ժամանակահատվածին: Չափազանց ավելի հետաքրքիր, զգացմունքային և կարևոր է ժամանակակից գրողների ստեղծագործություններում այսպիսի խորը և միևնույն ժամանակ հարաբերական մտքեր և վերլուծություններ տեսնելը: Որքան կա կարիք և կարևորություն ընթերցելու այլ ժամանակահատվածներում գտնվող գրողների ստեղծագործությունը, պատմություն հասկանալու, վերլուծելու և հեռանկարներ տեսնելու համար, այդքան էլ կարևոր է ժամանակակից գրողների ստեղծագործությունը ներկայի մասին տեսակետներ հասկանալու, վերլուծելու և տեսակետներ և հեռանկարներ ստեղծելու համար:


Առաջին ստեղծագործությունը, որ ընթերցեցի <<Համբերություն քեզ, մարդ ջան>> ստեղծագործությունն էր, որից իսկույն նկատվեց այս մեր փուլում գտնվող մեր մենթալիտետը: Ստեղծագործությունը բավականին ուղիղ և երևի չափազանցրած էր, սակայն այդ չափազանցությունը բնական է այն հոգնածությունների և պայքարների հետ մեկտեղ, մարդը ունենում է այսօր:

Ամենաշատը տպավորվեցի <<Շարժասանդուղք>> ստեղծագործությունից, որը իսկապես ձեզ ևս խորհուրդ կտամ: Առհասարակ ինձ համար շատ տպավորիչ են կյանքում սովորական երևութների հիման վրա կյանքի խորը երևույթների ներկայացումը, այսինքն փոխաբերությունները, որոնք իրենց մեջ յուրաքանչյուրիս համար արդիական և ծանոթ իմաստ են կրում: Շաժասանդուղք բառը ասում է ամեն ինչ, սակայն ոչ բոլորը կհասկանան դրա փոխաբերությունը, այն, որ իրենք հենց հիմա շարժասանդուղքի վրա են և կապ չունի՝ վազում են, քայլում են, սողում են, կանգնած են, թե գլորվում են ետ, բոլորը շարժասանդուղքի վրա են: Շարժասանդուղքը մարդու կյանքի ճանապարհի փուլերն էր ներկայացնում:
Փուլերից մեկը շարժասանդուղքի դեպի ետ շարժվելն էր, երբ մարդը պետք է ամեն կերպ դիմադրեր դրան: Մյուս փուլը սովորական ընթացքն էր, երբ որոշ մարդիկ քայլում, կամ վազում էին առաջ, իսկ որոշ մարդիկ շարժվում էին սանդուղքի հետ հավասար: Ամբողջ իմաստն ու նկարագրությունը հասկանալու համար պետք է մանրամասն ընթերցել այն: Գաղափարը իսկապես կյանքի այն արդիական և հավերժ երևույթներից է յուրաքանչյուր տեսանկյունից, որի գիտակցմամբ մենք պետք է առաջ շարժվենք:

Գուրգեն Խանջյանը և ժամանակակից այս ստեղծագործությունները նոր բացահայտում էին ինձ համար: Ինչպես ասացի, մեզ համար չափազանց կարևոր է ժամանակակից գրականությունը և հատկապես այն դեպում, երբ ժամանակակիցը խորը և արդիական գաղափարներ է ներկայացնում, որոնք կօգնեն հասարակությանը ներկայի ճիշտ պատկերացումներ ստեղծելու, հեռանկարներ կազմավորելու և նոր աշխարհայացքներ ունենալու հարցում:

Запись опубликована в рубрике Գուրգեն Խանջյան. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s