Բացահայտում: Վանո Սիրադեղյանն իմ ընտանիքում

Արթենի Ջանիկյան

Վերջերս, երբ հայրիկիս հետ Վանո Սիրադեղյանից էինք խոսում, սկսեց Վանոյից պատմել այնպիսի բաներ, որ կարծես իրեն ծանոթ մարդ էր։ Սկզբում չէի հասկանում, թե ինչու է այդպես ներկայացնում, բայց հետո, երբ հարցրի, պատասխանից ուղղակի անչափ զարմացա։ Պարզվում է, որ Վանո Սիրադեղյանը պապիկիս հետ շատ ջերմ հարաբերությունների մեջ է եղել։ Պապիկս՝ Հարութ Ջանիկյանը, ռեժիսոր էր եւ թատերականում դասախոս, իսկ նրա ամենամոտ եւ անբաժանելի ընկերը՝ Լեւոն Ներսիսյանը։ Լեւոն Ներսիսյանի ուսանողուհին էր Վանո Սիրադեղյանի երկրորդ կինը՝ Ռուզան Սիրադեղյանը։ Ռուզանը Լեւոն Ներսիսյանին շատ էր սիրում, որպես իր ամենալավ դասախոս, անգամ որպես հայր։ Այնքան էր սիրում, որ անգամ Սիրադեղյանին ասել է, որ իր ձեռքը Լեւոնից խնդրի։ Դե, բնականաբար, նրանք հետագայում ընկերներ են դառնում, հետո ավելի մոտ… ու այդպես Լեւոն Ներսիսյանն էլ Վանոյին պապիկիս հետ է ծանոթացնում։ Նրանք նույնպես սկսում են շփվել։ Ընտանիքներով գնում գալիս էին, սկսում են ընկերություն են անում։ Այս ամենն ինձ համար ուղղակի մե՜ծ բացահայտում էր, երբևէ չէի մտածել, որ Վանոն կարող է կապ ունենալ իմ ընտանիքի հետ։ Դե, այդ ժամանակներում ես չեմ եղել, հիմա էլ, ցավոք, պապիկս չկա, որ պատմի Վանո Սիրադեղյանի մասին, նրանից ավելին իմանամ մեծ գործչի մասին։ Սակայն հայրիկս հիշում է Վանոյին եւ պապիկիս հետ նրա ունեցած ջերմ հարաբերությունները։ Պատմում է, որ երբեմն դուռը ծեծում էին, բացում էր եւ ինչ-որ տուփ էին փոխանցում Հարություն Ջանիկյանին՝ Վանոյի կողմից։ Տուփի մեջ լինում էին նվերներ եւ այնպիսի բաներ, ինչը երբեք չես գտնի Հայաստանում։ Սիրադեղյանը պապիկիս ընդունել եւ սիրել է՝ որպես արդար մարդ, ով միշտ ճշտի կողմից էր, եւ շատ բաներ ժամանակ առ ժամանակ վստահել է նրան։ Մի խոսքով, այսպիսի զարմանալի բացահայտումներ․․․Սիրադեղյանը՝ իմ ընտանիքում…։

Запись опубликована в рубрике Վանո Սիրադեղյան. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s