Պատերազմ է հայտարարվել: Վիլյամ Սարոյան. Վերլուծություն

Մտքերը՝ Շուշան Փաշինյանի

Այս ստեղծագործությունը ամբողջովին ցույց էր տալիս Սարոյանի ոճը, աշխարհայացքը և սառը տրամաբանությամբ չբացատրվող գաղափարները, որոնք խոսքերով չես կարող արտահայտել և ունակ չես ճիշտ կերպով փոխանցել ինչ-որ մեկին: Ստեղծագործությունը ինձ համար շատ հաջողված էր, գրելաձևը շատ սարոյանական էր, որը ինձ շատ է դուր գալիս, գաղափարը չափազանց հետաքրքիր էր և քեզ ստիպում էր խորը մտածել այդ մասին: Ստեղծագործությունը ներկայացնում էր հետևյալ իրավիճակը:

Տասնմեկ տարեկան տղան ամբողջ քաղաքով տարածում էր լուրը, որ Եվրոպայում պատերազմ է հայտարարվել: Տղայի կերպարը բնորոշում էր սովորական հասարակություն, որը այդպիսի լուր ստանալուց հետո կորցնում էր իրեն, սարսափելի վախենում և խուճապահար տարածում լուրը: Այդ ընթացքում տղան վարսավիրանոցում նստած վարսավիրին և հաճախորդին ևս հայտնում է լուրը: Հաճախորդը գրողի հավաքական կերպար է՝ մարդկանց գաղափարներով հետաքրքրված, բոլորի խոսքը լսող և վերլուծող: Վարսավիրը շատ ուրիշ գաղափարներով մարդ էր, նա այդ լուրը լսելով և տեսնելով, որ հաճախորդը խոսում է տղայի հետ, բարկանում է և փորձում տղային էլ, հաճախորդին էլ դուրս հանել իր վարսավիրանոցից՝ պատճառաբանելով այն, որ երկուսն էլ հիմար են: Հաճախորդը մի փոքր խոսելուց հետո հասկացավ, որ վարսավիրը ուզում է իր մտքերը կիսել ինչ-որ մեի հետ, բայց չգիտի ում, իսկ իր խոսքը վերաբերում է ամբողջ աշխարհին: Վարսավիրի գաղափարն այն էր, որ միայն հիմարներն են կարող հայտարարել, որ պատերազմ է, միայն հիմարներն են կարող հավատալ դրան և վախենալ դրանից, նա ասում էր, որ եթե մարդիկ բացառեն և չընդունեն պատերազմը, ինչպես ընդունում են հիմա՝ պատերազմ չի կարող լինել: Այդ դեպքում պատերազմ չի լինի մարդկանց մեջ, այդ վախը չի լինի մարդկանց մեջ, այդ դժբախտությունը չի լինի մարդկանց մեջ: Այդ հասկացությունը չկա, պատերազմ չկա և միայն հիմարներն են տարածում այդ լուրը և միայն հիմարներն են հավատում դրան: Գաղափարը սա էր: Հաճախորդը հետաքրքրությամբ և ուշադիր լսում էր վարսավիրին, վերջում նա դուրս եկավ վարսավիրանոցից այն կարծիքով, որ այդ վարսավիրը մեծ մարդ է՝ մեծ գաղափարներով: Այդ ժամանակ իսկապես պատերազմ էր հայտարարված Եվրոպայում, և ստեղծագործությունը ներկայացնում էր մարդկանց տեսակներ՝ տարբեր գաղափարներով:

Չեմ կարող ասել, որ ամբողջովին եմ համաձայն ստեղծագործության գաղափարի հետ, որովհետև կարծում եմ, որ ինչ-որ անտրամաբանական բան կա գաղափարի մեջ, ինչպես Սարոյանի շատ ստեղծագործություններում: Դա ինձ շատ է դուր գալիս, քանի որ գաղափարը այդ ձևով բոլորովին այլ կերպ է տպավորվում և մտնում մարդու մեջ: Նայելով ուրիշ տեսանկյունից՝ մարդկանց միտքը, կարծիքը շատ տարբեր է, ինչպես բոլոր հարցերում, այնպես էլ պատերազմի հարցում: Բոլորը տարբեր կարծիքներ ունեն, և չի կարող ամբողջ հասարակությունը բացառել պատերազմը: Իսկ նայելով ստեղծագործության գաղափարի տեսանկյունից՝ հիմնականում համաձայնում եմ վարսավիրի գաղափարի հետ:
Կարծում եմ, որ մարդիկ չեն բացառում պատերազմը, բայց նաև չի կարելի այդպես խուճապահար, սարսափահար վերաբերվել դրան: Մարդկանց հոգեբանության մեջ կա այդ պատերազմի վախը, որը կարծում եմ, պետք է չլինի, քանի որ պատերազմ ամեն պահի կարող է հայտարարվել և արդեն պետք է պատրաստ լինել դրան…

Կրկին ասեմ, որ ստեղծագործությունը շատ հաջողված եմ համարում բոլոր առումներով: Ինձ միանգամից գրավում են Վիլյամ Սարոյանի թե՛ գրելաձևը, թե՛ սյուժեն, թե՛ կերպարները և թե՛ գաղափարները:

Запись опубликована в рубрике Մտքեր-խոհեր. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий