Երանի՜ նրան, ով երազ ունի

Շուշան Փաշինյան
thumbnail_5411443C-2B41-4383-8A89-6A2BD16B0C18Երանի՜ նրան, ով երազ ունի, որովհետև երազներն են կյանքը հեքիաթային ու ուրախ դարձնում: Երանի՜ նրան, ով նկատում է հրաշքները, որովհետև շատերը անտեսում են դրանք ու սկսում վատաբանել կյանքը: Երանի՜ նրան, ով կարողանում է տեսնել հեքիաթները, որովհետև հեքիաթներն են սիրով, ու հրաշքով լցնում մեր հոգին: Շատ դժվարություններ կան կյանքում, որոնք մարդիկ կամ հաղթահարում են, կամ ոչ: Բայց երանի՜ նրան, ով դրանք հեշտ է հաղթահարում, որովհետև երազ ունի, որովհետև տեսնում է հրաշքները ու չի դադարում հավատալ դրանց: Ով երազ ունի, ստեղծում է իր աշխարհը, այն աշխարհը, որտեղ նա իրեն լավ է զգում, որտեղ կարող է հաղթահարել դժվարությունները, որտեղ կարող է ժպտալ, կարող է վայելել իր կյանքը: Աշխարհում շատ դաժան ու վատ բաներ են լինում, բայց երանի՜ նրան, ով տեսնում է նաև աշխարհի լավը, աշխարհի բարությունն ու սերը: Երանի՜ նրան, ով երազ ու հավատ ունի, որովհետև կարող է սիրել ու գնահատել աշխարհը: Դուք էլ փորձեք տեսնել, նկատել ու ունենալ այդ ամեն ինչը, երազներ ունեցեք, նկատեք հրաշքները, տեսեք հեքիաթները և ապրեք կյանքով… Դուք էլ ունեք ձեր հոգում թաքնված երազը…

Запись опубликована в рубрике Մտքեր-խոհեր. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s