Երևան-Փարիզ կրթական նախագիծ

d683d5b8d5b2d5b8d681Շարունակում է իր պատումը Շուշան Փաշինյանը։

Այլևս չեմ կրկնում, որ առավոտյան շատ ոգևորված արթնացանք՝ անհամբեր սպասելով աշխատանոցի սկսվելուն: Շատ արագ գնացինք նախաճաշելու, քանի որ ուշանում էինք: Համեղ նախաճաշեցինք և շտապեցինք աշխատանոց: Հասանք և օրը սկսեցինք հայկական պարերով: Մկնիկցիները չափազանց լավ գիտեին պարերը: Միասին պարեցինք, ուրախացանք և բոլոր մասնակիցների գալուց հետո գնացինք մեր արդեն սիրելի երգի դասին: Երկրորդ օրը, երբ արդեն ծանոթ էինք աշխատանոցին, երբ արդեն հասցրել էինք շատ սիրել աշխատանոցը և անհամբեր սպասել դրան, շատ ավելի ոգևորված և ուրախ էինք: Երգի դասին կրկնեցինք մեր անցած երգերը և երգերի բառերը, քանի որ հարկավոր էր դրանք անգիր իմանալ: Երգերը մեզ մոտ բավականին լավ էին ստացվում: Այդ օրը նոր երգ չսովորեցինք, քանի որ երկար ժամանակ կրկնում էինք երգերը: Դասի վերջում, երբ մի փոքր ժամանակ էինք ունենում ցանկության դեպքում մեր սիրելի երգերն էինք երգում, ով կարողանում էր դաշնամուրով նվագում էր։ Այդպես զվարճալի ձևով ավարտում էինք մեր սիրելի դասը: Հաջորդ դասը կրկին դիզայնն էր, որը նույնպես շատ էինք սիրում: Դիզայնին շարունակեցինք մեր նոր սկսած աշխատանքները, ընթացքում նաև երգ լսելով, միասին զրուցելով, պարելով, երգելով: Մի խոսքով, դիզայնի դասը նույնպես հիանալի անցավ: Ավարտելուց հետո գնացինք ընդմիջման, որը, ինչպես հիշում եք, մեկ և կես ժամ էր տևում, երկար ժամանակ ունեինք միասին անցկացնելու: Ճաշեցինք, զրուցեցինք և մի քանի հոգով գնացինք թաղամասում մի փոքր զբոսնելու: Թաղամասը շատ գեղեցիկ էր, բավակնին շատ զբոսնեցինք, կրկին սկսեցինք ամեն մի մանրուք ուսումնասիրել, նկարվեցինք, լավ ժամանակ անցկացրեցինք դրսում և ետ եկանք <<Թարգմանչաց>>, քանի որ շուտով պետք է զանգը հնչեր, և սկսվեր մեր վերջին դասը: Վերջին դասը Մկնիկցիների ասած փիլիսոփայությունն էր: Այս դասին քննարկեցինք <<Բան ունեմ ասելու>> պատմվածքի մեր ներկայացումը, պատմվածքը նախօրոք տպվել էր թղթերի վրա, որպեսզի բաժանենք մեր մեջ և մեզ համար ավելի հեշտ լինի: Ներկայացման վերջում մեծ փիլիսոփայական հատված կար, որոշեցինք դա բաժանել բոլորիս մեջ, որպեսզի սովորենք և վերջում ներկայացնենք այդ հատվածը: Սեբաստացիներով փորձեցինք բաժանել հատվածը: Հատվածները բաժանելուց հետո բոլորի մոտ նշեցինք իրենց հատվածքները, որպեսզի փորձեն սովորել և հաջորդ օրը փորձենք բոլորով ասել: Մեր դասը ամփոփեցինք՝ ասելով Եղիշե Չարենցի <<Ինչքան աշխարհը սիրես>> բանաստեղծությունը, որը նախորդ օրը սովորել և շատ հավանել էինք: Վերջին դասից հետո նույնչափ ուրախ և ոգևորված գնացինք ճաշարան: Վերջում ճաշարանում հյուրասիրություն է դրվում, որպեսզի նստենք, հանգստանանք և օգտվենք: Նստեցինք և սկսեցինք միասին քննարկել այսօրը: Այնուհետև գնացինք երգի սենյակ՝ կրկին բոլորով ամփոփելու աշխատանոցի երկրորդ օրը: Բոլորով հավաքվեցինք և կրկին սկսեցինք հերթով պատմել մեր տպավորությունները: Շատերը նշում էին, որ այսօր ավելի ազատ էին, ավելի լավ էին շփվում, ավելի ուրախ էին և ոգևորված: Դա իսկապես այդպես էր: Հետաքրքիր քննարկումը ամփոփելուց հետո մի փոքր էլ բակում զբոսնեցինք, բասկետբոլ և ֆուտբոլ խաղացինք, և արդեն եկավ գնալու ժամանակը: Բոլորս դեմքի ուրախ ժպիտներով, օրվանից հագեցած՝ իրար առայժմ ասացինք և գնացինք տուն: Ես, Մանեն, Լիլիթը և Վահեն սկսեցինք տանը պատմել մեր օրվա մասին: Երեկոյան շատ յուրօրինակ և համեղ ֆրանսիական ուտեստ կերանք: Իսկ հետո կրկին մեր ավանդական Այլ կերպիկը խաղացինք, որը շատ զվարճալի անցավ: Իսկապես հիանալի օր ունեցանք թե աշխատանքի առումով և թե մեր ընկերների հետ շփման և ուղղակի լավ ժամանակ անցկացնելու առումով: Գնացինք քնելու կրկին անհամբեր սպասելով վաղվան և լավ տրամադրությամբ…

Запись опубликована в рубрике Без рубрики. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s