Երազանքներիս Փարիզը

Պատումը՝ Նարե Ազարյանի84872488_288033272156992_3828755695600140288_o

Ուրբաթ երեկոյան մենք հասանք Ֆրանսիա։ Մեզ եկան, դիմավորեցին օդանավակայանում և ուղեկցեցին դեպի այն տները, որտեղ պետք է ապրեինք այդ օրերին։ Վերջապես եկավ շատ սպասված հանդիպումը։ Ինձ համար անակնկալ էր այդչափ ջերմ ընդունելությունը․ նաև  նվերներ էին ինձ սպասում՝  բացիկներ և ապարանջան (իմ անվան տառերով)՝ պատրաստված այդ տան փոքրիկ բնակիչների կողմից։ Մենք ողջունեցինք միմյանց, նստեցինք, փոքր-ինչ զրուցեցինք։ Ես պատմեցի մեր արկածների մասին, բայց քանի որ շատ հոգնած էինք բոլորս և արդեն ուշ էր, շուտով գնացինք քնելու։ Հաջորդ առավոտյան շատ հետաքրքիր օր էր մեզ սպասվում։

Էյֆելյան աշտարակը և մի խումբ պատանիները

Առավոտյան արթնացանք, նախաճաշեցինք և տանից դուրս եկանք, մեզ սպասում էր Էֆելյան աշտարակը։ Հավաքվեցինք <<Մկնիկներ>> աշխատանոցում, պարեցինք և այնտեղից ավտոբուսով գնացինք դեպի Էյֆելյան աշտարակ (սրտատրոփ սպասում էինք)։ Ճանապարհը շատ գեղեցիկ էր, մենք պահը բաց չէինք թողնում, որ նկարվեինք։
Երբ տեղ հասանք, սկսեց անձրև գալ։ Բոլորը սկսեցին անձրևանոց ման գալ, բայց ես այդ ամենի մեջ ինչ-որ խորհրդավոր բան էի տեսնում։ Հերթը շատ մեծ էր, գրեթե 30 րոպե մենք սպասել ենք՝ մինչև մուտքի մոտ հասնելը։ Չնայած այդ մեծ հերթին՝ մենք շատ ուրախ էինք, քանի որ ավելի շատ ժամանակ ունեինք նկարվելու, և ասեմ ավելին, շատ գեղեցիկ նկարներ են ստացվել։

Բարձրացանք աշտարակի 2-րդ հարկ։ Մեր աչքի առաջ բացվեց ուղղակի աննկարագրելի տեսարան։ Դեռ անձրև էր գալիս, և մենք ամբողջությամբ ջուր էինք, բայց դա չէր կարող խանգարել մեզ։ Նկարվեցինք, հիացանք․․․
Անձրևը շուտով դադարեց։  Որոշեցինք միայն նույն տեղում չմնալ, այլ քայլել ամբողջ երկրորդ հարկում, տեսնել ինչ կա- չկա։ Մի փոքր աջ գնալուց հետո տեսանք մայրամուտը, բոլորս շոկի մեջ էինք։ Ես, որ մայրամուտների սիրահար եմ և որտեղ էլ լինեմ, հետևում եմ այդ բնության հրաշք երևույթին, երբեք այդքան գեղեցիկը չէի տեսել։ Ախ, ճիշտ է, մոռացա ասել, այն խորհրդավոր անձրևի մասին։ Դա իրոք խորհրդավոր էր, որովհետև շուտով ծիածան դուրս եկավ, և տեսարանը էլ ավելի շքեղ և երանելի դարձավ։

Հաջորդ օրը սկսեցինք մեր փարիզյան թափառումները։ Քայլելով գնացինք դեպի Հաղթական կամար, նկարվեցինք, վայելեցինք, մի փոքր էլ Շանզելիզեյով քայլելուց հետո գնացինք դեպի Լուվր՝ Փարիզի ամենամեծ թանգարանը։ Այնտեղ էլ ամեն ինչ հիանալի էր՝ քանդակները, գեղարվեստական նկարները․․․ Մենք մի փոքր շրջեցինք և շտապեցինք <<Մոնա Լիզայի>> մոտ (շատ ժամանակ չունեինք ամեն ինչ լավ ուսումնասիրելու)։

Աշխատանքային օրերը Փարիզում

Աշխատանքային շաբաթվա սկիզբը համընկավ ծննդյանս տոնի հետ։ Առավոտս շատ ուրախ սկսվեց, հաճելի շնորհավորանքներ ստացա ընտանիքի անդամների կողմից։
Գնացինք դպրոց, որտեղ պետք է անցկացնեինք մեր 5 աշխատանքային օրերը։ Ընկերներիս կողմից էլ ջերմ մաղթանքներ ստացա։  Օրվա վերջում էլ մենք նշեցինք իմ տարեդարձը․․․
Հավաքվեցինք բոլորով մի սրահում, ծանոթացանք և սկսվեց մեր աշխատանքային շաբաթը։  Օրերը շատ հագեցած էին, բազմաբովանդակ։ Մի օր էլ այցելեցինք Հայաստանի դեսպանատուն, որտեղ մեզ ջերմ ընդունեցին։ Այնքան լավ անցավ ժամանակը, որ չնկատեցինք, թե ինչպես անցան այդ օրերը։ Աշխատանքային վերջին օրն էլ նշեցինք ,,Տյառնընդառաջ,, ծեսը։ Արդեն հարազատ դարձած <<Մկնիկներ>> աշխատանոցին դժվարությամբ հրաժեշտ տվեցինք։
Շաբաթ օրը փոքրիկ հավաքույթ ունեինք ,,Անակո,, նավի վրա։ Իսկ հաջորդ օրը այցելեցինք Վերսալի պալատ։
Մեզ մնացել էր միայն երկուշաբթի օրը, և մենք այդ օրը գնացինք գնումներ կատարելու։

Запись опубликована в рубрике Մտքեր-խոհեր. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s