Կրթական նախագծով Երևան-Փարիզ մեր ճամփորդությունը․․․

86841997_195531448478664_5758520918720643072_nՊատումը՝՝ Ջանիկյան Արթենիի

Արդեն ամսի 7-ն էր` ուրբաթ, և լուսադեմին՝  5:30, մեր թռիչքը… Չգիտե՞ք, պետք է Փարիզ մեկնեինք: 2019 թվականին մեր հայտնի «Գրական թատրոն»-ը մրցանակ ստացավ մեկնել ցանկացած եվրոպական երկիր: Սկզբում մեզ համար այդ լուրը ուղղակի անհավատալի էր… Սակայն դպրոցական տարվա սկզբին իմացանք, որ  պետք է անպայման նախագիծ իրականացնենք: Հունվար ամսին հայտնի դարձավ, որ նախագիծը իրականացվելու է Փարիզում. այդպես սկսվեց ընտրվել մեկնողների խումբը: Շատ երջանիկ եմ, որ ես նույնպես այդ խմբում էի, և շնորհակալ եմ ծնողներիս, որ ինձ մեկնելու հնարավորություն տվեցին, չնայած շատ անհանգստությունների: Այդպես մեր խումբը բաղկացած պետք է լիներ մեկ ուսուցչից և վեց սովորողից։ Սկսեցինք մեր նախագծի փորձերը: Ի՞նչ փորձեր, կհարցնեք: Դե, ինչպես արդեն ասացի, մենք մրցանակը շահեցինք մեր «Գրական թատրոն»-ով` տիկին Մարիետի հետ, և իհարկե մեր նախագիծը այն էր, որ  Փարիզյան հայկական կիրակնօրյա դպրոցի աշակերտների հետ ներկայացումներ բեմադրեինք: Շատ փորձեր արեցինք, վերջապես մեզ հաջողվեց իդեալական ավարտել մեր աշխատանքը, և եկավ մեր մեկնելու ժամանակը: Ինչպես արդեն ասացի, ամսի 7-ին` լուսադեմին, մենք թռանք դեպի Լեհաստան,այդտեղից էլ դեպի Փարիզ: Սակայն ամեն ինչ այդքան հեշտ մեզ չհաջողվեց, քանի որ մենք ուշացանք Լեհաստանից դեպի Փարիզ թռչող ինքնաթիռից: Երբ իջանք Վարշավա, մեր հաջորդ թռիչքին մնացել էր 40 րոպե, սակայն ,ցավոք, մենք չհասցրեցինք ինքնաթիռին հասնել, տխրեցինք, բայց չհուսահատվեցինք, ուղղակի մեզ հարկավոր էր առավոտյան 6:30-ից մինչև  16:25 սպասել մինչև մյուս թոիչքը: Երկար էր ճանապարհը…Ժամանակը անվերջանալի էր, բայց մենք տարբեր ձևերով զբաղեցնում էինք մեզ: Շատ եմ կարևորում այն, որ օդանավակայանում ինտերնետ կապ կար, և մենք կարողանում էինք խոսել մեր ծնողների հետ: Տարբեր խաղեր խաղացինք, սնվեցինք, հասցրեցինք ամբողջ օդանավակաայանը անգիր անել և անգամ հասցրեցինք քնել` թեկուզ և շատ անհարմար տեղում: Մեր թռիչքի ժամանակը վերջապես եկավ: Մենք անհամբեր նստեցինք ինքնաթիռ և ամբողջ ճանապարհին երազեցինք Փարիզում մեր օրերի մասին… Շատ երկար չտևեց, երբ ասացին՝ կապել ամրագոտիները վայրէջք կատարելու համար: Իջանք ինքնաթիռից, և մեզ անմիջապես դիմավորեցին մեզ հյուրնկալող ընտանիքի հայրիկերը: Ինձ և մեր խմբի Հայկին նույն ընտանիքն էր հյուրնկալելու: Երկար ճանապարհից հետո` մենք վերջապես հասանք… և մեզ դիմավորեց այս հրաշք ընտանիքը: Սկզբում ընթրեցինք, ապա միանգամից պառկեցինք քնելու, քանի որ ճանապարհը երկար էր և հոգնեցնող:

Это слайд-шоу требует JavaScript.

Օր առաջին՝ շաբաթ
Օրը սկսվեց, աչքերս բացեցի և գիտակցեցի, որ ես Ֆրանսիայում եմ: Շատ յուրահատուկ զգացում էր, երբ պատուհանից դուրս նայեցի հիացած դեմքով, սկսեցի արագ հագնվել, որպեսզի գնամ և ողջունեմ բոլորին : Շատ ուրախ տրամադրություն ունեինք բոլորս, և հենց նախաճաշից հետո մենք դուրս եկանք մի փոքր թափառելու մեր՝ «Սևր» թաղամասով: Իսկ «Սևր» կոչումը նա ստացել էր «Սևրի պայմանագրից», քանի որ հենց այս թաղամասում է այդ պայմանագիրը կնքվել, սակայն մինչ օրս այն այդպես էլ  չմտավ ուժի մեջ … Դեռ պայքարողներ կան, որպեսզի այս պայմանագիրը վերականգնվի և գործի: Ես ինքս կցանկանայի, որ այն գործեր, սակայն կարծում եմ, որ դա անհնար է: Մի խոսքով երկար ման եկանք, հետ եկանք տուն ու ճաշեցինք: Մեկ ժամ անց մենք դուրս եկանք և ուղևորվեցինք մեր «Մկնիկների» աշխատանոց` դեպի նրանց դպրոց: Սկզբում ծանոթացանք միմյանց հետ, ապա պարեցինք մեր հայկական պարերից, ապա մենք դուրս եկանք քայլելու դեպի Էյֆելյան աշտարակ… քայլեցինք, քայլեցինք… վերջում ավտոբուս նստեցինք, որը մեզ իջեցրեց ուղիղ աշտարակի մոտ: Սկզբում աչքերիս չէի հավատում, սակայն վերջում գիտակցեցի, որ այս ամենը երազ չէ,  և ես կանգնած եմ Էյֆելյան աշտարակի մոտ։ Հիացած էի և հուզված… Լիքը նկարվեցինք նրա տակ, ապա հերթ կանգնելուց հետո վերջապես եկավ մեր բարձրանալու պահը… Բոլորս շատ ուրախ էինք և երջանիկ, անվերջ ժպտում էինք: Բարձրանալուց հետո մեր զարմանքը չափ չուներ, քանի որ այնտեղից մեր առջև բացվեց անբացատրելի մի գեղեցկություն՝ դեպի ողջ Փարիզ: Երկար հիանալուց հետո մեկ հարկ իջանք և երջանիկ դիմավորեցինք մայրամուտը, ապա ծիածանը… պատկերացնո՞ւմ եք՝ ինչպես է մեզ հաջողվել այդպիսի լավ ժամանակ գալ, երբ միանգամից տեսանք մի քանի հրաշք միասին: Ապա աշտարակի լույսերը վառվեցին, և մենք անգամ եղանք այն հատվածում, որտեղ հատակը ապակի է, և ամբողջ ներքևի հատվածը երևում է: Շատ յուրահատուկ զգացում էր այդ հատվածում կանգնելը, բայց մեր իջնելու ժամանակը եկավ: Մենք շատ երկար չէինք ցանկանում բաժանվել աշտարակից, սակայն մի կերպ մեզ հանեցին այնտեղից և ուղևորվեցինք դեպի ավտոբուս… իջանք դպրոցի մոտ: Իրար ցտեսություն մաղթեցինք և բաժանվեցինք՝ ամեն մեկս գնացինք մեր տուն: Ճանապարհին արդեն քնում էինք: Հասանք տուն, ընթրեցինք և քնեցինք, քանի որ էլ ուժ չունեինք:

Это слайд-шоу требует JavaScript.

Օր երկրորդ՝ կիրակի
Մեզ սպասվում էր շատ բուռն օր: Մենք նախաճաշեցինք և դուրս եկանք: Սկզբում մեքենայով ուղևորվեցինք դեպի մոտակա մետրո և այնտեղից էլ դեպի «Տռոկադեռո»: Այնտեղ հանդիպեցինք մյուսներին, և երբ բոլորը արդեն հասել էին, ոտքով շարժվեցինք դեպի Հաղթական կամար: Փողոցների գեղեցկությունը թույլ չէր տալիս անտարբեր քայլել, և մենք չէինք կարողանում նրանցով դադարել հիանալ: Վերջապես տեսանք կամարը. զարմացած էինք նրա մեծությունից և գեղեկությունից: Երկար ժամանակ նկարվեցինք: Ապա թունելով մտանք կամարի ներսի հատվածը: Երկար հիացանք, հետ վերադարձանք և մի փոքր սնվեցինք: Իսկ հետո «Շանզելիզե» փողոցով շարունակեցինք մեր ճանապարհը: Տեսանք շատ հայտնի խանութներ: Միայն տեսնեիք մեր երջանիկ դեմքները: Օրը շատ քամոտ էր, ընթացքում քամին իմ գլխարկը քշեց մյուս փողոց, և ստիպված էինք նրա ետևից վազել: Մենք նստեցինք մետրո և իջանք Լուվր, և հենց նրա ներքևի հատվածով մտանք թանգարան: Պլանավորվեցինք գնալ մի քանի սրահներ` սկզբում քանդակների սրահ, ապա հայտնի Մոննա Լիզայի` Ջակոնդայի սրահ, ապա Հունական հատվածով անցնենք դեպի Եգիպտական: Ամեն ինչ այնքան գեղեցիկ էր և հիասքանչ, խոսքերով նկարագրել անուժ եմ: Ընքացքոում Լուվրի ներսում հուշանվերների խանութ տեսանք և հասցրեցինք մի քանի նվերներ գնել: Չեք պատկերացնի, թե այդ սրահները ինչ անվերջանալի էին: Ընթացքում մենք շա՜տ հոգնեցինք, և իրականում արդեն տուն էինք ուզում: Անգամ չկարողացանք նորմալ Եգիպտական սրահները նայել, բայց երջանիկ էինք այնտեղ լինելու հնարավրությունը ունենալու համար: Դուրս եկանք, եղանակը շատ վատն էր, բոլորին ճանապարհելուց հետո մենք նույնպես գնացինք տուն: Ընթրեցինք և քնեցինք: Շատ հոգնած էինք…: Մյուս օրն արդեն սկսվելու էին մեր «Մկնիկներ» աշխատանոցի դասերը․․․։

Это слайд-шоу требует JavaScript.

Օր երրորդ՝ երկուշաբթի
Երկար սպասված օրը եկավ… Արթնացա զարթուցիչի ձայնից: Շատ անհամբեր էի: Մենք նախաճաշեցինք և դուրս եկանք տանից: Ուրախ տրամադրությամբ հասանք աշխատանոց: Երբ տեսա դպրոցը, զարմացած էի, քանի որ այն շատ նման էր մեր կրտսեր դպրոցներին: Այդպիսի ապակիներով շինություն էր: Երբ բոլորս հավաքվեցինք, սկսեցին մեզ բաժանել խմբերի: Սեբաստացիներով  ընկանք ավագների խումբ: Միանգամից սկսեցինք նրանց հետ շփվել: Այնքան հաճելի է նրանց հետ շփումը: Շատ ուրախ եմ, որ հենց առաջին օրվանից այդպիսի ընկերներ ձեռք բերեցի: Առաջին ժամը երգի դասաժամ էր: Սովորեցինք երկու երգ, և կրկնեցինք «Նարե» երգը: Ապա մեզ առաջարկեցին երգել մեր նախընտրած երգը, ես ու Շուշանը երգեցինք «Սարեն կուգաս» երգը: Մի խոսքով շատ ուրախ և հաճելի դաս էր, և շատ զարմանալի էր, որ երգի դասը անձամբ ինձ համար ձանձրալի չեղավ: Ի դեպ այստեղ դասաժամերը տևում են 1 ժամ և 30 րոպե: Երգից հետո միանգամից ճաշի ժամն էր: Մենք կերանք, ապա դուրս եկանք բակ, մենք հայտնեցինք մեր սկզբնական տպավորությունները, և տիկին Մարիետը մեզ նկարեց, հետո սկսվեց դիզայնի դասը: Շատ յուրահատուկ դաս էր: Մեզ տվեցին հատուկ փայտյա տախտակներ և մեխեր, հարկավոր էր ինչ-որ նկարի  եզրագծերով  մեխերը փայտի մեջ խփել: Ապա թելեր անցկացնել այդ նկարով և գեղեցիկ ձեռքի գործ ստանալ: Ես արքայախնձոր նկարեցի,  ինձ այն շատ դուր եկավ և գեղեցիկ ստացվեց: Շատ ուրախ դաս էր: Այդ դասից հետո մեզ մոտ գրականություն էր` տիկին Մարիետի հետ։ Քննարկեցինք մի քանի առակ, որոնք ի դեպ մենք արդեն գիտեինք, և քննարկումը շարունակեցինք մեր Ֆրանսիահայ ընկերների հետ: Ինձ այս դասը դուր եկավ, քանի որ իրականում շատ հետաքրքիր էր լսել նրանց կարծիքները, այն շատ էր տարբերվում մեր քննարկումներից: Նրանք հայտնում էին մտքեր, որոնք տարբերվում էին մեր մտածելակերպից, և ապա մենք էինք մեր կարծիքը ասում և համեմատում: Վերջում բոլորս լսում էինք իրար և շարունակում: Ապա տիկին Մարիետը մեզ ներկայացրեց և բաժանեց Վիլյամ Սարոյանի «Բան ունեմ ասելու» պիեսը, ի դեպ դրա վրա էլ հենց հիմնաված էր մեր վերջին ներկայացումը: Այդպես բուռն տպավորություններով մենք դուրս եկանք և նախընթրիքից հետո կարճ քննարկում անելով՝ սկսեցինք բաժանվել և գնալ մեր տները: Հասանք, մի փոքր շփվելուց հետո՝ բոլորով ֆիլմ դիտեցինք, համեղ ընթրեցինք և երկար խաղեր խաղացինք միասին: Շատ հաճելի երեկո էր, այդպես մեր առաջին աշխատանքային օրը ավարտվեց, և բոլորս քնեցինք:

Это слайд-шоу требует JavaScript.

Օր չորրորդ՝ երեքշաբթի
Օրը սկսվեց զարթուցիչի ձայնով: Թարմացած արթնացա, հագնվեցի, լվացվեցի, և նախաճաշեցինք: Ապա տնից դուրս եկանք: Չնայած ճանապարհը երկար է դեպի դպրոց, սակայն աննկատ անցավ, և մենք արդեն աշխատանոցում էինք: Երբ բոլորը հավաքվեցին, յուրահատուկ մթնոլորտ առաջացավ! Բոլորը այնքան ջերմ էին: Երբ առավոտյան պարերը պարեցինք, անցանք առաջին դասի դասասենյակ՝ երգի: Այնքան ուրախ է անցնում երգի ժամը, անգամ զվարճալի: Մի լավ երգեցինք, և եկավ ճաշի ժամը: Մենք արագ կերանք և դուրս եկանք այդտեղի թաղամաս՝ զբոսնելու: Շատ գեղեցիկ փողոցներ էին, բայց չհասցրեցինք շատ զբոսնել, քանի որ շատ ուժեղ քամի էր: Այդպես հետ եկանք, և սկսվեց դիզայնի դասը: Ես շարունակեցի փայտյա աշխատանքները: Եվս մի հետաքրքիր դաս, որ չէինք ցանկանում ավարտվեր: Եկավ ժամանակը, որ գնանք մյուս դասին: Հաջորդ դասը տիկին Մարիետի հետ էր` գրականության դասը, ինչպես ասում են մեր ֆրանսիահայերը «փիլիսոփայության» դասաժամը: Սկզբում մենք երեխաներին ցույց տվեցինք մեր ներկայացումը, որը ինչպես արդեն ասացի հիմնված էր Վիլյամ Սարոյանի «Բան ունեմ ասելու» պիեսի վրա: Նրանք շատ հետաքրքրված նայում էին և համաձայնեցին դա մեզ հետ բեմադրել, և մենք սկսեցինք նրանց հատվածներ բաժանել, որպեսզի սովորեն:  Հետո միասին մի քանի առակ կարդացինք և քննարկեցինք, իսկ հետո կրկնեցինք «Ինչքան աշխարհը սիրեմ»  բանաստեղծությունը, և դասը արդեն ավարտվեց: Գնացինք նախընթրիքի և քննարկեցինք օրը: Շատերը նոր առաջարկություններ արեցին, դժգոհությունները արտահայտեցին… շատ հետաքրքիր էր լսել տարբեր կարծիքներ, տարբեր տեսանկյուններից՝ մեր դասերի հետ կապված: Դուրս եկանք և միանգամից ուղևորվեցինք այստեղի մոլերից մեկը` գնումների: Մի քանի գնումներ կատարեցինք և մտանք “Macdonalds” ընթրելու: Ընթրեցինք և գնացինք տուն: Մի փոքր խաղեր խաղացինք և միանգամից գնացինք քնելու: Այդպես ևս մի բուռն օր հասավ իր ավարտին:

Это слайд-шоу требует JavaScript.

Օր հինգերորդ՝ չորեքշաբթի
Այս առավոտ արթնանալու ցանկություն այդքան էլ չունեի, ուզում էի քնել, բայց մի կերպ արթնացա, քանի որ վստահ էի, որ ինձ սպասվում է հետաքրքիր օր: Տնից դուրս եկանք, և մեզ դիմավորեց ուժեղ քամին: Սակայն այն մեզ հաստատ չէր խանգարի պլաններ կազմելու՝ լավ օր ունենալու համար: Այսօր դասացուցակը փոխվել էր, և մենք առաջին ժամը արեցինք գրականություն, ապա  երգ և դիզայն: Բոլոր դասերը շատ հետաքրքիր էին և երկար, բայց այդքան էլ պատմելու բան չունեմ: Դասերը ավարտվելուն պես սովորության համաձայն նախընթրիք և քննարկում անցկացվեց: Ապա ուղևորվեցինք տուն: Տանը՝ կերանք, մի փոքր հանգստացանք և դուրս եկանք ման գալու: Սկզբում գնացինք մի բլրակ ՝ Մոնմարտր թաղամաս, որի վրա կար մի հսկայական շինություն` եկեղեցի, անկեղծ ասած, անունը մոռացել եմ, բայց այդ բլրակից շատ գեղեցիկ տեսարան էր բացվում դեպի Փարիզ: Մենք հասցրինք Էյֆելյան աշտարակի փայլելու ժամանակահատվածին, հիացանք և քայլեցինք առաջ: Հուշանվերների խանութ գտանք և մի լավ գնումներ կատարեցինք, որից հետո հետ գնացինք մեքենա: Ապա ուղևորվեցինք “Moulin Rouge” և մտանք “Starbucks”, սուրճ խմելու, հանգստացանք, թարմացանք և շարժվեցինք դեպի օպերայի շենք: Լիքը նկարվեցինք ու արդեն հոգնած եկանք տուն: Մի քիչ խաղ խաղացինք և քնեցինք:

Это слайд-шоу требует JavaScript.

Օր վեցերորդ՝ հինգշաբթի
Օրս սկսվեց զարթուցիչի զիլ ձայնով, որը լսելուց հետո թարմ թռա անկողնուցս: Շատ ուրախ էի, չգիտեմ ինչու, շատ  լավ տրամադրությամբ արթնացա, քան մյուս բոլոր օրերը: Երևի հասկանում էի, որ օրը լինելու է նորից յուրահատուկ: Դե, հագնվեցի… լվացվեցի… պայուսակս դասավորեցի… Բոլորով նախաճաշեցինք և դուրս եկանք: Բոլորս էլ ուրախ էինք, Նատալին էլ էլ առանձնահատուկ աշխույժ և ուրախ: Երբ հասանք աշխատանոց, զգացինք, որ անձրև է սկսվում, սակայն քանի որ մենք առաջինն ենք մտնում, չիմացանք, թե ինչպես եկավ, և միայն հետո մյուսներին դիմավորելուց հասկացանք, որ մի լավ անձրև է եկել: Նրանք բոլորը թաց էին… Երբ բոլորը հավաքվեցին, սկսեցինք խաղաքարտերով մի հետաքրքիր խաղ խաղալ՝ հավատում եմ, չեմ հավատում: Շատ զվարճացանք և գնացինք դասասենյակներ: Մեզ մոտ երգ էր: Երկար երգեցինք և թարմ ձայնով գնացինք ճաշելու, ապա դուրս եկանք բակ՝ մաքուր օդ շնչելու: Դասը սկսվեց՝ դիզայն: Շարունակեցինք գործել, և համարյա թե ավարտեցինք մեր լուսամփոփը… Շատ ուրախ դուրս եկանք, քանի որ գիտեինք՝  շուտով գնալու ենք հայկական դեսպանատուն: Այո՜, մեզ հրավիրել են հայկական դեսպանատուն, և եկավ այն պահը , երբ մենք նստում ենք մեքենա, որպեսզի ուղևորվենք դեպի դեսպանատուն: Ցավոք, մեքենայի մեջ շատերը չտեղավորվեցին, և բոլոր տղաները գնացին ոտքով: Երբ հասանք մետրո, հանդիպեցինք. մեզանից շուտ էին հասել:  Հասանք տեղ… երբ մտանք, մեզ շատ ջերմորեն դիմավորեցին: Մենք կարծես տանը լինեինք: Ապա եկավ Հայաստանի դեսպանուհին: Այնքան հաճելի տիկին էր, սկզբում ծանոթացանք: Ապա նա մի փոքր պատմեց իր մասին, մենք մի քանի հարց տվեցինք նրան: Շփվեցինք, մեզ հյուրասիրեցին հյութերով և քաղցրավենիքով: Շատ հաճելի էր. հետո մենք աղջիկներով էլի երկար կանգնած զրուցեցինք և շփվեցինք դեսպանուսու հետ: Այնքան հաճելի շփում ստացվեց: Ապա նկարվեցինք խմբակային, և արդեն եկավ մեր գնալու ժամանակը… Դուրս եկանք, որ գնանք տուն: Մնացինք ես, Նարեն, Շուշանը, Հայկը և մեր ֆրանսիահայ ընկեր Լիլիթը: Նարեին մենք մեր մեքենայով պիտի ուղեկցեինք, իսկ Շուշանենք իրենց մեքենայով էին: Որոշեցինք  գնալ Էյֆելյան աշտարակի մոտ, ավելի ճիշտ «Տռոկադեռո», կամ ինչպես իրենք են ասում՝ «Տղոկադեղո»… Շատ ուրախ ու երջանիկ էինք: Տեսանք աշտարակի փայլը և հիացանք նրանով: Նկարվեցինք՝ ինչքան հնարավոր է և բաժանվեցինք… Տուն հասանք, ընթրեցինք, հանգստացանք և սկսեցինք երեխաներով խաղեր խաղալ: Մի լավ ծիծաղեցինք, քանի որ «Էքսկուրսիա» խաղն էինք խաղում. օրը հասավ իր ավարտին:

Это слайд-шоу требует JavaScript.

Օր յոթերորդ՝ ուրբաթ
Առավոտյան շատ անհամբեր էի, բայց միաժամանակ՝ տխուր, քանի որ գիտակցում էի, որ մեր՝ աշխատանոցի նախագծային վերջին օրն է: Այդ փաստը շատ էր տխրեցնում, բայց միևնույն է, այդ հիշողությունները կմնան միշտ ինձ հետ: Այդպես մենք պատրաստվեցինք, նախաճաշեցինք և դուրս եկանք տնից, ճանապարհին էլի մտածում էի և տխրում, որ այս պահերը շուտով դառնալու են ընդամենը հիշողություն: Այսօր դասաժամերը լինելու էին ավելի կարճ` մեկ դասաժամը՝ 1 ժամ: Սկզբում վերջին անգամ երգ արեցինք, ապա դիզայն, վերջապես ավարտեցինք մեր լուսամփոփի վրա գործելը, ճաշեցինք և տիկին Մարիետի հետ  պատրաստվեցինք մեր արդյունքները ներկայացնելուն։ Իջանք բակ, զբոսնեցինք, մեզ կանչեցին… Սկզբում ներկայացնում էր մանկապարտեզի խումբը: Այնքան լավիկն էին բորորը: Մեզ շատ ծիծաղեցրեցին: Ապա փոքրիկների խումբն էր, նրանք ներկայացան մի քանի գեղեցիկ բանաստեղծություններով, որոնցով բոլորին զարմացրին: Ապա եկավ միջին խումբը, որոնք պատրաստել էին մեզ համար ներկայացում: Շա՜տ, իրականում շա՜տ հետաքրքիր ներկայացում էր, գովքի են արժանի ներկայացում բեմադրեցին, և հերթը հասակ մեզ` մեր ավագ խմբին: Մենք շատ բաներ ունեինք ներկայացնելու: Սկզբում մենք ներկայացրինք, ավելի ճիշտ, համառոտ պատմեցինք «Բան ունեմ ասելու» պիեսը, ապա մեր ֆրանսիահայ ընկերները սկսեցինք կարդալ կամ արտասանել վերջին փիլիսոփայական հատվածները: Ապա ասացինք բանաստեղծություն և պատմեցինք մեր «Գիտեք, որ…» նախագծի շրջանակներում կատարած ամենահետաքրքիր աշխատանքները: Կարդացինք նաև առակներ ծնողների համար, որ նրանք ասեն իրենց կարծիքները: Դրանից հետո բոլորս հավաքվեցինք, երգեցինք, և այդպես ավարտվեց մեր աշխատանոցի աշխատանքը:  Սկսեցինք հավաքվել… Շատ տխուր էր, ոչ մեկս չէինք ցանկանում բաժանվել արդեն իսկ հարազատ դարձած մեր աշխատանոցից , սակայն եկավ դուրս գալու ժամանակը: Բոլորը ցրվեցին, իսկ աշխատանոցը մնաց դատարկ… Մենք դուրս գալուց հուզվել էինք, քանի որ չէինք ուզում, որ այս շաբաթը ավարտվեր: Բայց քանի որ այս ամենից մենք մի աշխարհ հաճույք և ոգեշնչում ստացանք՝ ապա հուսով եմ այն կմնա սրտումս: Շնորհակալ ենք այս նախագծի կազմակերպիչներին՝ այսպիսի հիանալի, ուսուցողական և երջանիկ օրեր մեզ պարգևելու համար: Մենք այս շաբաթվա կատարած աշխատանքը երբեք չենք մոռանա: Շատ տխուր, բայց հաճույք ստացած տուն գնացինք, ընթրեցինք, խաղեր խաղացինք և քնեցինք՝ իմանալով, որ վաղը անպայման կտեսնենք մեր բոլոր ընկերներին և այդ ժամանակ նրանց հրաժեշտ կտանք, թեկուզ և տխուր, բայց միևնույն է,՝ դեռ մի ամբողջ երեկո կանցկացնենք նրանք հետ:

Это слайд-шоу требует JavaScript.

Օր ութերորդ՝ շաբաթ
Շաբաթ առավոտյան մի փոքր ուշ արթնացա, քանի որ ժամը 3-ին էինք դուրս գալու: Վեր կացա,  արդեն բոլորն արթուն էին: Նախաճաշեցինք և սկսեցինք խաղեր խաղալ: Շատ ուրախ ժամանակ անցկացրինք, և ժամանակը թռավ, ճաշեցինք և դուրս եկանք տանից: Ճանապարհին Նարեն մեզ միացավ : Պայմանավորված տեղում էինք արդեն, մեզ միացան մյուսները, և միասին քայլեցինք դեպի Կոմիտասի արձան: Այո´, մեր Կոմիստասի արձան: Նկավեցինք լիքը և շարունակեցինք մեր քայլարշավը: Շատ գեղեցիկ շենքերի մոտով էինք անցնում և անհնար էր ամեն մեկի մոտ չնկարվել: Իջանք մետրո և ուղևորվեցինք դեպի Մոնմարտր՝ հին Փարիզ: Այն, ինչպես գիտեք, համարվում է Փարիզի ամենաբարձր կետը, և մենք շատ ուրախ տրամադրությամբ ուղևորվեցինք դեպի բարձր բլուր ու գեղցիկ տեսարան: Հասանք, և սկսեցինք բարձրանալ: Սկզբում  բարձրանում էինք նեղ փողոցներով, որոնք աննկատ վերև էին մեզ տանում: Ապա հասանք հայտնի աստիճաններին, և ահա մենք վերևում ենք: Մի լավ հիացանք և շարժվեցինք հայտնի նկարիչների հրապարակ: Յուրահատուկ զգացողություն ունեի՝՝  գտնվելով այդ հրապարակում․․․ Այն շատ անգամ էի տեսել փարիզյան ֆոտոնկարներում կամ որևէ ֆիլմում, իսկ հիմա այնտեղ կանգնած էի․․․Շատ հետաքրքիր էր հետևել, թե ինչպես են նկարիչները րոպեների ընթացքում նկարում մարդկանց, սակայն ժամանակը շատ սուղ էր, շատ արագ գնեցինք մի քանի հուշանվերներ և ուղևորվեցինք դեպի մետրո: Ճանապարհին անձրևը մեզ ուզում էր թրջել, բայց շուտ մտանք մետրո: Երբ դուրս եկանք, արդեն անձրև չկար, իսկ մեզ սպասուրմ էր տափանավը, որի վրա կայանալու էր շատ սպասված պարի երեկույթը: Մենք այնքան ոգևորված և ուրախ էինք: Չեք պատկերացնի, թե որքան երջանիկ էինք, երբ տեսանք մեր բոլոր ընկերներին: Այդ երեկո մի լավ պարեցինք, երգեցինք և ուրախացանք: Ահավոր լավ ժամանակ անցկացրինք․․․ եկավ հրաժեշտ տալու պահը, բայց արդեն երկարաժամկետ… Ոմանց՝ մինչ ամառ… ոմանց՝ ընդմիշտ… Տխուր է, չէ՞, հնչում, բայց իրականում այդպես է: Սկսեցինք լացել և հերթով բոլորին գրկել: Այդպես ուժասպառ եկանք տուն և քնեցինք:

Это слайд-шоу требует JavaScript.

Օր իններորդ՝ կիրակի
Կիրակի առավոտ զարթուցիչը զնգաց, որոշեցի արհամարհել, բայց միանգամից գիտակցեցի, որ արդեն ուշ է: Այսօր պետք է գնանք Վերսալյան պալատ: Շատ էինք սպասում այս ճամփորդությանը։ Ավտոբուս նստեցինք և երկար գնացինք: Վերջին կանգառում իջանք  Վերսալ պալատի դիմացը:  Հերթ կանգնեցինք: Պալատը ուղղակի ահռելի չափսեր ուներ, անգամ  չեմ կարող նկարագրել նրա չափերը: Երբ ներս մտանք, մեզ տվեցին աուդիո-գիդ, և մենք ամբողջ ժամանակ օգտվեցինք նրանից: Սրահները ընդարձակ էին և շքեղ: Շատ հետաքրքիր էր ամեն մի պատը, սակայն չհասցրեցինք բոլորը տեսնել: Անցնում էինք սենյակներով և աուդիո գիդի միջոցով հիացած լսում տվյալ սենյակի պատմությունը:  Քիչ ժամանակ ունեինք, դուրս եկանք, որպեսզի հայտնի Վերսալի այգիները տեսնենք: Ոչ բարենպաստ եղանակի պատճառով՝ այգու գրեթե բոլոր քանդակները փակ էին, և մենք ստիպված էինք հիանալ միայն բնությամբ: Դա արդեն հրաշք էր տեսնել այդ այգիների գեղեցկությունը: Իսկ ժամանակի սուղ լինելը և քամու ուժգնացումը շուտով մեզ ստիպեցին դուրս գալ և ուղևորվել տուն՝ շատ բուռն տպավորություններով: Եկանք տուն, մի փոքր հանգստացանք և դուրս եկանք մոտակայքի մի հետաքրքիր Ճապոնական ռեստորան՝ ծովամթերքներ և սուշի ուտելու: Այս օրն էլ այսպես ավարտվեց․․․

Это слайд-шоу требует JavaScript.

Օր տասներորդ՝ երկուշաբթի
Առավոտյան Նատալիի հետ արթնացանք: Հագնվեցի, լվացվեցի, և գնացինք նախաճաշելու: Նախաճաշից հետո սկսեցինք ճամպրուկները քիչ-քիչ դասավորել, ապա պատրաստվեցինք և դուրս եկանք զբոսնելու, չէ՞ որ վերջին օրն էր Փարիզում, և այդ օրը մենք պետք է մի լավ պտտվեինք Փարիզով : Ավտոբուսով գնացինք դեպի մոտակա մետրո, ապա մետրոյով գնացինք դեպի Ինվալիդ: Մինչ Ինվալիդ հասնելը՝ քայլեցինք Սենայի ափով և կամուրջներով: Ինվալիդ մտնելուն պես հիացանք նրա մեծությամբ և գեղեցկությամբ, ապա տեսանք Նապոլեոնի դամբարանը, այո´, մենք եղել ենք Նապոլեոնի դամբարանում, հենց այնտեղ էր նա թաղված: Մենք  շրջեցինք այնտեղ և դուրս եկանք: Քայլեցինք փողոցներով և նստեցինք ավտոբուս: Նախ գնացինք Macdonalds և համեղ սնվեցինք: Դուրս եկանք և գնացինք Լյուքսեմբուրգի այգիներ: Մի հրաշք այգի էր, սակայն շատ մեծ էր՝ համեմատած մեր փոքր ժամանակի հետ: Դուրս եկանք և մտանք մի խանութ, որից գնումներ անելուց հետո՝ քայլեցինք դեպի Փարիզի Աստվածամոր տաճար: Այնտեղ էլ եղանք, իսկ ես դեռ աչքերիս չէի հավատում, որ այն տեսա: Այդ գեղեցկությունը ուղղակի հարկավոր է տեսնել անզեն աչքով: Նոտերդամից քայլեցինք դեպի Փարիզի գլխավոր քաղաքապետարան, ապա մետրո, հետո ավտոբուս, և հասանք տուն: Արդեն անձրև էր սկսվում, երբ հասանք: Հասնելուն պես մենք սկսեցինք նորից մեր իրերը հավաքել: Վերջին անգամ խաղեր խաղացինք Ինեսի և Նատալիի հետ, ընթրեցինք, երկար ժամանակ շփվեցինք ու գնացինք քնելու: Շատ տխուր ենք, որ գնում ենք, նաև ուրախ, քանի որ կարոտել եմ ծնողներիս, բայց այս հիշողությունները միշտ կլինեն մեզ հետ: Այստեղ անցկացրած հրաշալի և հեքիաթային օրերը մոռանալն անհնար կլինեն, և ես բոլորին շատ կկարոտեմ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր սիրելի, հյուրընկալ ընտանիքներին, որոնք այս օրերի ընթացքում դարձան մեզ հարազատ մարդիկ, որ մեզ հյուրընկալեցին  պատրաստակամ և սիրով, եղան հոգատար մեր հանդեպ և այնքա՜ն բան արեցին մեզ համար:  Նաև շա՜տ շնորհակալ եմ ինձ հյուրընկալող ընտանիքին՝  Արայիկին, Հռիփսիմեին և նրանց հրաշք աղջիկներին` Նատալիին և Ինեսին:  Մենք շատ շնորհակալ ենք այդ ամենի համար նաև մեր դպրոցին, որը կազմակերպում է նմանատիպ ծրագրեր և սովորողին նվիրում այսպիսի հեքիաթ․․․երախտապարտ ենք  հրաշալի նախագծային հրավերքի համար: Մինչ հանդիպում բոլոր մեր Ֆրանիսահայ ընկերներին: Ամռանը կհանդիպենք Երևանում… Բոլորին անհամբեր կսպասենք, իսկ սա իմ վերջին օրագիրն էր Փարիզյան օրերից: Շատ շնորհակալ եմ նաև ձեզ՝ այս ամենը կարդալու համար: Իսկ մեզ բարի թռիչք՝ դեպի Հայաստան։

Это слайд-шоу требует JavaScript.

Վերջին՝ տասնմեկերորդ օր՝  երեքշաբթի
Արթնացա առավոտյան 5։30․․․ Դեռ շատ մութ էր, ցանկանում էի քնել, շատ տխուր էի․․․ Սկսեցին հերթով արթնանալ։ Ինեսն էլ էր խոստացել, որ կարթնանա և մեզ կճանապարհի: Սակայն երբ արթնացավ, սկսեց լացել։ Նա ցանկանում էր մեզ հետ օդանավակայայն գալ, Արայիկը թույլ չէր տալի: Մինչ նրան հանգստացրինք,  եկավ մեր դուրս գալու ժամանակը, արագ նախաճաշեցինք և արդեն դուրս եկանք։ Պետք է Նարեյին էլ վերցնեինք և միասին  գնաինք օդանավակայան։ Նրան բերեցին մեր շենքի մոտ, և միասին ճանապարհ ընկանք։ Մեքենայից արևածագը դիմավորեցինք և երկար ճանապարհից հետո հասանք օդանավակայան։ Առաջինն էինք․․․ երկար սպասեցինք, մինչ մյուսները կհասնեն։ Երբ բոլորս հավաքվեցինք, սկսեցինք միասին հիշել մեր անցկացրած հիանալի օրերը ու գնալու ցանկությունը ավելի կորավ։ Տխուր նստեցինք ինքնաթիռ, երկար  թռիչքից հետո վայրէջք կատարեցինք Վարշավայում։ Այնտեղ տղաներին երկար համոզում էինք դուրս գալ դեպի Վարշավա՝ թափառումների, և երբ համոզեցինք, անմիջապես դուրս եկանք: Մարդկանցից հարցնելով՝ ավտոբուսի տոմս գնեցինք և նստեցինք։ Իսկ արկածները մեզնից հեռու չէին, քանի որ երբ եկան տոմսերը ստուգելու՝ պարզվեց, որ մեր միջից մի քանիսի տոմսերը սխալ էին դակվել, մեզ իջեցրին ավտոբուսից և տուգանեցին․․․ Սակայն մենք մեր հույսը չկորցրինք և առանց հուսահատվելու շարունակեցինք մեր ճամփորդությունը։ Մեզ հանդիպեց Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը՝ Սամվել Մկրտչյանը՝ իր օգնականի հետ, և ուղեկցեց դեպի “Pizza Hut”՝ ընթրելու։ Երբ ընթրեցինք, դուրս եկանք, սկսեցինք քայլել Վարշավայի կենտրոնով․․․ Առաջին հայացքից քաղաքը անգույն և տգեղ թվաց։ Սակայն երբ տեղեկացանք նրա պատմությանը, պարզվեց, որ ամեն ինչ լրիվ հակառակն է, և որ Վարշավան իրականում հեքիաթային քաղաք է։ Քանի որ շատ ցուրտ էր, մտանք մի սրճարան և տաք շոկոլադ խմեցինք, իսկ դրանից հետո մեզ ուղեկցեցին դեպի օդանավակայան, քանի որ շուտով կայանալու էր մեր թռիչքը։ Արդեն իսկ շատ հոգնած էինք և վերջապես հասանք օդանավակայան՝  արդեն մեզ հարազատ դարձած․․․ Շատ շնորհակալություն հայտնեցինք և հաջողություն մաղթեցինք դեսպանին, ապա գնեցինք մի քանի հուշանվեր Վարշավայից հիշատակ: Եկավ թռիչքի ժամանակը։ Ընթացքում քննարկում էինք Փարիզը և կատարած նախագիծը, հասանք․․․ Մեզ փուչիկներով դիմավորեցին․․․Վերջապես գրկեցի մայրիկիս․․․ Այնքա՜ն երջանիկ պահ էր, որ անգամ նկարագրելն է անհնար։ Այդպես մեր ճամփորդությունը դեպի Փարիզ ավարտվեց․․․

Это слайд-шоу требует JavaScript.

Ցանկանում եմ առանձին շնորհակալությունս հայտնել ինձ հյուրնկալող ընտանիքին, քանի որ նրանք իմ մասին հոգ տարան 11 օր։ Շատ ուրախ եմ, որ հայտնվեցի հենց այս ընտանիքում, քանի որ նրանք յուրահատուկ էին։ Յուրահատուկ ուշադրության էինք արժանանում։ Նրանք մեզ փոխանցեցին լիքը լավ լիցքեր, ոգեշնչեցին և շատ ուրախ օրեր պարգևեցին։ Շնորհակալ եմ, որ այդպիսի լավ վերաբերմունքի  արժանացանք այս ճամփորդության ընթացքում: Ես ինձ երջանիկ էի զգում։ Այդ ամենը ձեր շնորհիվ է, սիրելի հյուրընկալ  ընտանիք։ Դուք իմ ճամփորդությունը դարձրիք անմոռանալի, որի համար ձեզ անչափ շնորհակալ եմ։ Ծնողներս նույնպես երախտապարտ են ձեզ։ Շատ կկարոտեմ ձեզ և կսպասեմ, թե երբ է գալու ամառը, որպեսզի տեսնեմ ձեզ և ինչ-որ ձևով արտահայտեմ իմ շնորհակալությունը ,  քանի որ այն, ինչ դուք արեցիք ինձ համար, իրականում անհնար է արտահայտել բառերով։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ ձեզ ամեն ինչի համար․․․։

 

Об авторе Ջանիկյան Արթենի

Ես Ջանիկյան Արթենին եմ, 14 տարեկան եմ: Սովորում եմ «Մխիթար Սեբասաացի» կրթահամալիրի, Միջին դպրոցի՝ 8-րդ դասարանում: Շատ եմ սիրում սովորել և կարդալ, նաև զբաղվել նկարչությամբ և լուսանկարչությամբ:
Запись опубликована в рубрике Մտքեր-խոհեր. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s